Diplomat.am. 7-5-2011- Սիրիայի անվտանգության ուժերը Հոմս քաղաքում ուրբաթ օրը կրակ են բացել հակակառավարական ցույցերի մասնակիցների վրա, ինչի պատճառով զոհվել է առնվազն հինգ մարդ: Այս հաղորդագրությունը տարածել են Սիրիայի իրավապաշտպանները` հայտնելով նաև, որ Դամասկոսում անցկացված ցույցի ընթացքում անվտանգության ուժերը ձերբակալել են ընդդիմության առաջնորդ Ռիան Սեյֆին:
Ականատեսների համաձայն, անվտանգության ուժերը կրակ են բացել Դամասկոսից դեպի հյուսիս գտնվող Թել քաղաքում անցկացվող ցույցի մասնակիցների վրա եւս:
Սիրիայի ընդդիմության առաջնորդները կոչ են արել ցուցարարներին ուրբաթօրյա աղոթքից հետո դուրս գալ փողոցներ` «Անհնազանդության օր» անվանումը ստացած ցույցերին մասնակցելու համար:
«Անհնազանդության օրվա» նախօրեին Սիրիայի անվտանգության ուժերը դիրքեր են զբաղեցրել երկրի բազմաթիվ քաղաքներում:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment