Friday, May 6, 2011

Ղարարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում առաջընթաց կա. Բրայզա

Tert.am. 6-5-2011- Ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության հետ հարցազրույցում Ադրբեջանում ԱՄՆ դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան, ի թիվս այլ հարցերի, կրկին անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման ներկայիս փուլին։ «Թեև այս պահին ես միջնորդ չեմ, սակայն ուժերի ներածին չափ օգնում եմ համանախագահ Բրադտկեին։ Կարծում եմ, որ բանակցություններում որոշակի առաջընթաց կա»,– ասել է Բրայզան՝ հավելելով, որ, այդուհանդերձ, դժվար է ենթադրել, թե երբ կստորագրվի խաղաղ պայմանագիրը։ «Սակայն կարող եմ ասել, որ իրադրությունը մի քանի ամիս առաջվա համեմատ բարելավվել է։ Այս առումով կարող եմ ասել, որ առաջընթաց է նկատվում»,– նշել է նախկին համանախագահը։

No comments: