Saturday, May 7, 2011

Բագրատ Էստուկյան. Թուրքիայում մենք ժողովուրդ, ազգ ըլլալե դադրած ենք, աղանդի պես կդիտվինք

«Առավոտ»-ին տված հարցազրույցում «Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը ասել է, որ տարիներ շարունակ իրենք Ստամբուլում ներկայացել են որպես հայ ազգի անհատ, հիմա միայն` հայ համայնքի: «Մենք հիմա կրոնական համայնքի վերածված ենք, որը մեզի համար ցավալի պատկեր է: Այստեղ մենք ժողովուրդ, ազգ ըլլալե դադրած ենք, աղանդի պես կդիտվինք, «Եհովաներու աղանդը» կա՞, մենք ալ հայոց աղանդն ենք»: Հոդվածում նաեւ նշվում է, որ այսօր Թուրքիայում շատացել են խառնամուսնությունները, եւ հիմա սովորական է դարձել թուրքի հետ ամուսնանալը: Էստուկյանի մեկնաբանությամբ` հայ-թուրքական արձանագրությունների չստորագրման մեղավորը խաբեբա Թուրքիան է եւ այդ պետության սարքած ծուղակը հեշտությամբ ընկնող Հայաստանը:

No comments: