HayNews.am. 18-5-2011- Համաձայն ռուսական РИА Новости գործակալության տվյալների՝ Թուրքիայում հունիսի 12-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ սոցհարցում է իրականացվել այդ երկրի բոլոր 81 նահանգներում: Ըստ այդմ՝ հարցումներին մասնակցած 2500 մարդկանցից 45,5%-ը նշել են, որ իրենց ձայնը տալու են վարչապետ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությանը: Հարցվածների 20,5%-ը նշել է, որ իր քվեն տալու է հօգուտ գլխավոր ընդիմադիր ուժի՝ քեմալական ուղղությունը ներկայացնող «Ժողովրդա-հանարապետական» կուսակցության: «Ազգայնական շարժում» կուսակցության օգտին ձայն տալուն պատրաստակամություն է հայտնել հարցվածների 13,1%-ը:
Հավելենք, որ հետազոտությունն իրականացրել է թուրքական IKSara կենտրոնը:
Հավելենք, որ հետազոտությունն իրականացրել է թուրքական IKSara կենտրոնը:


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment