Saturday, August 13, 2011

Վաշինգտոնը Ալիևին մեղադրել է ղարաբաղյան խաղաղ գործընթացն արհեստականորեն ձգձգելու մեջ

Panorama.am. 12-8-2011- «2009 թ.-ին նախագահ Օբամայի նախաձեռնությամբ սկսված տարածաշրջանային խաղաղ գործընթացը սառեցվել է բացառապես Ադրբեջանի` Հայաստանի հետ լեզու գտնելու համար ժամանակ խնդրելու պատճառով: Այժմ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ այդ գործընթացը Բաքվի կողմից արհեստականորեն ձգձգվում է: ԱՄՆ-ում նախընտրական քարոզարշավը մոտենում է, և ԱՄՆ վարչակազմը մեծացնելու է ճնշումները Թուրքիա-Հայաստան հաշտության նախագիծն ավարտին հասցնելու ուղղությամբ: Դա անխուսափելի է»,- այս մասին, ինչպես հայտնում է «Ազադլըգ» թերթը, ադրբեջանական «Թուրան» գործակալության թղթակցի հետ զրույցում ասել է ԱՄՆ պաշտոնյաներից մեկը:
ԱՄՆ պաշտոնյան որպես մյուս կարևոր գործոն նշել է, որ Ղարաբաղում խաղաղության հասնելու հարցում Ռուսաստանի և Արևմուտքի հետաքրքրությունները համընկնում են: «Երկու վարչակազմերն էլ (ԱՄՆ և Ռուսաստան) Ղարաբաղի խնդրի լուծումը հայտարարել են այս ամառվա առաջնային քաղաքական հարցը»,- ասել է նա:
ԱՄՆ պաշտոնյան ասել է, որ հնարավորության պատուհանը դեռևս ամբողջովին փակ չէ: «Բաքվում և Երևանում քաղաքական գործիչները պետք է հասկանան, որ արդեն սանդուղքի վերջին աստիճանին ենք: Դեպի հետ ջանքերը բոլորին կարող է անդունդը գլորել»,- հավելել է ԱՄՆ պաշտոնյան:

No comments: