«Tert.am», 04.05.2011: Հայազգի զինծառայող Սևակ Շահին Բալըքչըն զոհվել է Քըվանչ Աղաօղլու անունով թուրք զինվորի արձակած գնդակից։ Այս մասին տեղեկացնում է քրդական «Ֆըրաթ» գործակալությունը՝ նշելով, որ մինչև այս պահը թուրք զինվորի անունը չէր հրապարակվում։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Քըվանչ Աղաօղլուն տարված է ազգայնական գաղափարներով, ինչի մասին են վկայում ՝ Facebook սոցիալական ցանցում թուրք զինծառայողի զետեղած ազգայնական բովանդակությամբ հրապարակումները։
Հիշեցնենք, որ Սևակ Շահին Բալըքչըն զոհվել է ապրիլի 24-ին Բաթմանի Քոզլուք շրջանի ժանդարմերիայի զորամասում։ Ըստ պաշտոնական վարկածի՝ նա մահացել է իր ծառայակցի կողմից ինգնաձիգից պատահաբար արձակված գնդակից ստացած ծանր մարմնական վնասվածքի հետևանքով։
Սակայն ավելի ուշ մամուլում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Բալըքչըն ծառայության ընթացքում ծեծի է ենթարկվել իր հրամանատարի կողմից։ Զորամասում նույնիսկ սպառնացել են այրել նրան։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment