Thursday, May 5, 2011

Գյուլ. Թուրքիան չի հանձնվի

«Report.am», 05.05.2011: Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ցավակցություն է հայտնել այն ոստիկանի հարազատներին, ով սպանվել էր երեկ վարչապետ Էրդողանի շքախմբի վրա կատարված հարձակման ժամանակ։
"Սա շատ վտանգավոր դեպք է, որին պետք է լրջորեն վերաբերվել",-ասել է Ավստրիայից վերադարձած Գյուլն ու շեշտել, որ Թուրքիան ոչ մի դեպքում զենքը վայր չի դնի ահաբեկչության դեմ ու երբեք չի ների նրանց, ովքեր կապ ունեն ահաբեկչության հետ։

No comments: