Friday, May 6, 2011

ԹՈՒՐՔԻԱՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՔԱՅԼ

Associated Press-ի թղթակից Սելկան Հակաօղլուի մայիսի 4-ին հրապարակել է հոդված Անիի Մայր տաճարի և Փրկչի եկեղեցու վերականգնողական աշխատանքների վերաբերյալ
Թուրքիան սկսել է հին հայկական տաճարի և եկեղեցու պահպանության նախագիծ, որը դիտարկվում է որպես հարևանի հետ հաշտեցմանն ուղղված գործողություն:
Հայերն ու թուրքերը արդեն երկար տասնամյակներ ներքաշված են ծանր վեճերի մեջ` նախորդ տարիների ընթացքում Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայերի զանգվածային սպանությունների պատճառով:
Հարաբերությունները կարգավորելու μոլոր ջանքերը հանդիպում են խոչընդոտների` Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի պատճառով. Ադրբեջանը Թուրքիայի մերձագույն մուսուլմանական դաշնակիցն է:
Թուրքիան, սակայն, հայտարարում է, որ քայլ է կատարել Հայաստանի հետ կապերի բարելավման նպատակով և արդեն վերականգնել է Վանա լճի ժայռոտ կղզում տեղակայված Աղթամարի եկեղեցին` Արևելյան Թուրքայում: Թուրքիան նաև թույլ է տվել տարեկան մեկ անգամ հոգևոր ծես կատարել եկեղեցում` որպես քայլ ուղղված Հայաստանին և Թուրքիայի հայ էթնիկ փոքրամասնությանը:

Մշակույթի նախարար Էրթուգյուլ Գյունայը երեքշաբթի հայտարարել է, որ նախագիծը սկսել է Հուշարձանների համաշխարհային հիմնադրամի հետ գործընկերությամμ և ուղղված է տաճարի և Անիի Փրկչի եկեղեցու մնացորդների պահպանությանը` Թուրքիայի արևելքում գտնվող Կարս քաղաքից 40 կմ հեռավորության վրա:

Համաձայն Նյու Յորքում տեղակայված WMF-ի Անին հանդիսանում է աշխարհի 10-րդ դարի ամենանշանավոր ու մեծ քաղաքներից մեկը, որը հայտնի եղել իր հարյուրավոր կրոնական, պալատական, ամրաշինական և այլ կառույցներով: Այսօր այն լքված է, իսկ քաղաքի նշանավոր շինությունների մնացորդները գտնվում են խոցելի վիճակում:

Հնավայրը, գտնվելով սեյսմիկ գոտում, 1996թ. գրանցվել է Համաշխարհային վտանգված հուշաձանների ցուցակում:

“Անին, որը ունի համաշխարհային նշանակություն, այսօր մասնավորապես ենթարկված է բարդ մարտահրավերների, - ասել է նախարար Գյունեյը: - Մենք հուսով ենք, որ նոր կյանք տալով երμեմնի հոյակերտ կառույցների մնացորդներին` ինչպիսին են Անիի Մայր տաճարն ու եկեղեցին, կկարողանանք նոր տնտեսական հնարավորություններ ապահովել այս շրջանում”:

Թուրքական կառավարությունը վերջերս ավարտել է հենց հայ-թուրքական սահմանին գտնվող Տիգրան Հոնենցի եկեղեցու և Մանուչեի մզկիթի վերականգնումը, որը եկեղեցուց մզկիթի էր վերածվել սելջուկ թուրքերի կողմից` Անիի գրավումից հետո:

Անին երկար ժամանակ համարվում էր ռազմական տարածք, որն աստիճանաμար ապառազմականացվեց Խորհրդային Միության փլուզումից հետո: Այսօր այն գրավում է զμոսաշրջիկների` աշխարհի μոլոր կողմերից:

“Պահպանությանն ուղղված նոր աշխատանքները 1-ին հերթին նպատակ ունեն ամրակայել Անիի Մայր տաճարն ու Փրկչի եկեղեցին` ստորգետնյա ցնցումներից”, - ասել է WMF-ի նախագահ Բոննի Բուրնհեմը:

“Մայր տաճարը, որը կառուցվել է Հայաստանի Բագրատունիների թագավորության գլխավոր ճարտարապետ Տրդատի կողմից, ով նաև, ինչպես ենթադրում են, վերակառուցել է Ստամμուլի հսկա Այա Սոֆիայի տաճարի գմμեթը 10-րդ դարավերջին տեղի ունեցած երկրաշարժից հետո, համարվում է հայկական միջնադարյան ճարտարապետության գլուխգործոց”, - հայտնում են WMF-ից:

Երկրաշարժերն ամμողջովին ավերել են տաճարի կենտրոնական գմμեթը, ինչպես նաև հյուսիս-արևմտյան անկյունը:

Բոննի Բուրնհեմն իր հայտարարության մեջ ասել է, որ տաճարն ու եկեղեցին տուժել են նաև երկրաշարժերից, ինչպես նաև 1930թ. տեղի ունեցած կայծակի հզոր հարվածից փլուզվել է կառույցի հարավ-արևելյան մասը:

Անձևաջրերն ու ձնհալը սրμել են տաճարի փլուզված գմբեթն ու վնասված եկեղեցին` մաքրելով աստվաշածնչյան թեմաներով որմնանկարները`հին հայկական մշակույթի նշանավոր հուշարձանները: Պողպատե ստրուկտուրան ներկայումս պաշտպան է հանդիսանում` ճաքերով պատերը փլուզումից փրկելու համար:

Սակայն որոմնանկարների որոշ պատկերներ դեռևս պահպանվում են, որոնք գունազրկվում են. դրանցից մի քանիսը պատկերում են աստվածաշնչյան թեմաներ, մյուսները` առյուծներ, թռչուններ և այլ կենդանիներ, որոնք հավատացյալներին հիշեցնում են այն մասին, որ եկեղեցին դա դրախտի մի մաս է:

Բոննի Բուրնհեմն ասում է նաև, որ երկար ժամանակ միջազգային մտահոգություն կար Անիի առանձնահատուկ ավերակների և դրանց խիստ վատ պահպանության պայմանների վերաμերյալ. մենք հույս ունենք, որ այս աշխատանքները նոր ժամանակաշրջան կբացեն այս կարևոր հնավայրի կյանքում:

Ըստ Հիմնադրամի, Անին իր ոսկե դարն է ապրել 10 դ. 2-րդ կեսին, երբ դարձավ Բագրատունյաց թագավորության քաղաքական ու առևտրային կենտրոնը: Բրագավաճման շրջանում Անիի μնակչությունն անցնում էր 100 հազարից: 11-րդ դարի կեսերից Անին սկսեց անկում ապրել` ներքին երկպառակությունների, երկրաշարժերի և տարμեր խմμերի կողմից զավթումների պատճառով, ներառյալ նաև թուրք սելջուկներին:

Մշակույթի նախարարը չասեց այն մասին, թե արդյոք վերանորոգումից հետո Թուրքիան թույլ կտա աղոթել եկեղեցում: Չորեքշաμթի օրը Թուրքիայի մշակույթի նախարարությունը չի հրապարակել նաև նախագծի արժեքը, որին WMF-ից բացի աջակցել է նաև ԱՄՆ դեսպանների մշակութային հիմնադրամը:

“Անադոլու կուլտուր” հասարակական կազմակերպության տնօրեն Օսման Կավալան, որն համակարգում է WMF-ի հետ գործընկերությունը, տեղեկացնում է, որ միայն ներկայում տարվող նախապատրաստական աշխատանքների արժեքը մոտավորապես կկազմի 1 մլն ԱՄՆ դոլար կամ 672 հազ. եվրո: Նա նաև ասում է, որ վերականգնումը հավանաμար կսկսվի ոչ շուտ 2012-ից և կտևի 4 տարի:

“Այս նախագիծը կարևոր է նրանով, որ կպահպանի համախարհային մշակութային ժառանգությունը”, - չորեքշաμթի օրը ասել է Կավալան. բայց լինելով սահմանամերձ, այն կարող է կամուրջ հանդիսանալ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները բարելավելու համար:

Հայերը հայտարարում են, որ 1-ին աշխարհամարտի տարիներին մոտ 1,5 մլն հայեր են սպանվել Օսմանյան թուրքերի կողմերից, որը նրանք անվանում են 20-րդ դարի 1-ին եղեռնը: Թուրքիան վիճարկում է սա` ասելով, որ զոհերի քանակը ուռճացված է, որ այդ զոհերը հետևանք են քաղաքացիական պատերազմի և ներքին հուզումների, քանի որ Օսմանյան կայսրությունը կործանման եզրին էր:
(Lragir. 6-5-2011)

No comments: