Tert.am. 07-05-2011-Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության պետ Նովրուզ Մամեդովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե «Ստեփանակերտի օդակայանի հարցը պետք է լուծվի օրենքի շրջանակում»։Մամեդովը նշել է, որ նման հարաբերությունների կարգավորման համար կոնվենցիա գոյություն ունի։ «Այսինքն կան օրենքներ, որոնք կարգավորում են այդ հարցերը։ Հայկական կողմն այդ օրենքները խախտելու ուղղությամբ քայլեր է ձեռնարկում։ Վաղ, թե ուշ, սակայն, այս հարցը պետք է լուծվի օրենքի շրջանակում»,– ասել է Մամեդովը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment