«ԱԶԳ», 07-05-2011- Երբ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական ելույթներ էր ունենում եւ իսլամական աշխարհում աճում էր նրա ժողովրդականությունը, «Ազգի» էջերում գրել էինք, որ այդ ելույթները ոչ այնքան պայմանավորված են թուրք-իսրայելական հակասություններով, որքան հետապնդում են Մերձավոր եւ Միջին Արեւելքում Իրանի հարաճուն ազդեցությունը հակակշռելու, դրանով էլ Անկարայի համար տարածաշրջանում առանցքային դերակատարություն ապահովելու նպատակ, որպեսզի Թուրքիան ձեռք բերի տարածաշրջանային գերտերության հնարավորություն:
«ՎիկիԼիքսի» այսպես կոչված բացահայտումները, վարկաբեկելով գլխավորապես տարածաշրջանի երկրների ղեկավարներին, ստեղծեցին Թունիսում ծայր առած հակակառավարական խռովությունը Հյուսիսային Աֆրիկայում եւ տարածաշրջանի երկրներում ծավալելու անհրաժեշտ բոլոր նախադրյալները: Խռովություններին իսկույն արձագանքեց ԱՄՆ-ի գլխավորությամբ Արեւմուտքը, հանդես գալով ընդդիմության պաշտպանի դերում:
Իրականում խնդիրը, ինչ խոսք, ընդդիմություն կոչվող ցուցարարները չէին, այլ տարածաշրջանը Վաշինգտոնի հայեցողությամբ վերակառուցելն ու վերակառուցման պայմաններում ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականության շարունակականությունն ապահովելը: Թերեւս դա է պատճառը, որ հակակառավարական ցույցերը համաժողովրդական շարժման բնույթ չստացած, քաղաքացիական պատերազմի թատերաբեմ են դառնում այն երկրները, որոնք որպես սպառնալիք են դիտարկվում ամերիկյան քաղաքականությանը:
Ակնհայտ է, որ ցուցարարների հետ բախումները Արեւմուտքին տալիս են իշխանություն-ընդդիմություն պայքարին միջամտելու հնարավորություն: Մի դեպքում միջամտությունը ենթադրվում է պաշտոնից հրաժարվելու պահանջ ներկայացնել տվյալ երկրի ղեկավարին, այսինքնՙ քաղաքական ճնշում գործադրել նրա վրա, ինչպես Եգիպտոսում էր, իսկ մյուսՙ որպես պաշտոնանկ անելու միջոց դիմել ռազմական գործողություններին, ինչպես Լիբիայում:
Միջամտության հնարավորությունից դերակատարության հավակնությունները հիմնավորելու նկրտումներով օգտվում է նաեւ Թուրքիան: Քանի որ Թուրքիայի ղեկավարները դա որպես կանոն անում են ԱՄՆ-ի նախագահից հետոՙ կրկնելով վերջինի հորդորները, ուստի թուրքական միջամտություններն անցնում են ապարդյուն: Օրինակ, վարչապետ Էրդողանը «ժողովրդի ձայնին ականջ դնելու եւ պաշտոնից հրաժարվելու» պահանջով Հոսնի Մուբարաքին էր դիմել Բարաք Օբամայից հետո, ընդ որումՙ այդ նույն ոճով, իսկ Թուրքիայում Եգիպտոսի դեսպանը կտրականապես հակադրվել է նրան, ընդգծելով, որ Թուրքիան չի կարող մոդել հանդիսանալ Եգիպտոսի համար: «Ազգը» ժամանակին արձագանքել էր Թուրքիայում Եգիպտոսի դեսպանի հայտարարությանը:
Մոտավորապես նույն իրավիճակն է նաեւ Լիբիայում: Դրանում համոզվելու համար կարելի է անդրադառնալ Էրդողանի մայիսի 3-ի հայտարարությանը, որտեղ Թուրքիայի վարչապետը զբաղեցրած պաշտոնից անհապաղ հրաժարվելու եւ Լիբիայից հեռանալու կոչով Մուամմար Քադաֆիին դիմելիս նորից կրկնեց Օբամային: Դրա պատասխանը, սակայն, չուշացավ:
Մայիսի 4-ին Լիբիայի փոխարտգործնախարար Խալիդ Կայիմը Տրիպոլիում հայտարարեց, որ դա Թուրքիային ամենեւին չի վերաբերում: Ի դեպ, Թուրքիան արդեն փակել է Տրիպոլիում իր դեսպանատունը: Ըստ երեւույթին դա պայմանավորված է Լիբիայում տիրող հակաթուրքական տրամադրություններով, որոնց մասին անձամբ արտահայտվեց վարչապետ Էրդողանը:
Չի բացառվում, որ շուտով հակաթուրքական տրամադրություններ առաջանան նաեւ Սիրիայում, քանի որ վարչապետ Էրդողանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին դիմելիս նորից կրկնել է «ժողովրդի ձայնին ականջ դնելու» ԱՄՆ-ի նախագահի կոչը, իհարկե, ժողովուրդ ասելով վերջինի նման նկատի է ունեցել խռովարարներին: Ինչ վերաբերում է թուրքական մամուլին, ապա դա էլ արեւմտյան մամուլի օրինակով հեղեղված է սիրիական հոդվածներով: Այլ կերպ, թուրքական մամուլն էլ Սիրիայում ծայր առած ցույցերի հարցում ընդհանուր առմամբ հետեւում է աշխարհի այսպես կոչված առաջնակարգ լրատվամիջոցներին, որպեսզի ցանկատեսությամբ ապակողմնորոշի համաշխարհային հասարակական կարծիքին, թե Բաշար Ասադը խաղաղ ցուցարարների դեմ դիպուկահարներ է օգտագործում, երկրում համատարած ձերբակալություններ են եւ վեջին շաբաթների ընթացքում, ինչպես երեկ գրել էր «Դունյա Բյուլթենի» լրատվական գործակալությունը, ավելի քան 500 ցուցարար է սպանվել:
Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ Հյուսիսային Աֆրիկայի եւ տարածաշրջանի քաղաքական զարգացումներում Թուրքիայի միջամտությունն ուղղորդվում է Արեւմուտքից, այսինքնՙ Անկարայի միջնորդական առաքելությունը չի կարող ինքնուրույն նախաձեռնության արդյունքը լինել: Սա նշանակում է, որ նա տարածաշրջանում ոչ թե ինքնուրույն նախաձեռնությամբ դերակատարություն է ստանձնելու, այլ այդ դերակատարությունը նրան Վաշինգտոնից տրամադրելու են, որպեսզի միանա այն երկրներին, որոնց դերը սահմանափակվում է ամերիկյան տարածաշրջանային քաղաքականության շարունակականությունն ապահովելու առաջադրանքով:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment