Thursday, May 5, 2011

ՎՈՒԱՄ գլխավոր քարտուղար. «ԼՂ-ում չի կարող գործել միջազգային օդանավակայան»

Diplomat.am. 4-5-2011- Լեռնային Ղարաբաղում կարելի է օդանավակայան կառուցել, սակայն, դրա գործարկումը՝ որպես միջազգային օդանավակայան, գործնականում անհնար է։ Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, այդ մասին ասել է ՎՈՒԱՄ-ի գլխավոր քարտուղար Վալերի Չեչելաշվիլին։

«Կարող եմ միայն ասել, որ օդանավակայան կարելի է կառուցել։ Սակայն, այդ օդանավակայանը չի կարող գործել՝ առանց Ադրբեջանի թույլտվության։ Դրա համար կան միջազգային կանոններ և ընթացակարգեր։ Միջազգային նշանակության օդանավակայանի գործունեության համար՝ անհրաժեշտ է միջազգային ավիաչվերթների կարգավորմամբ զբաղվող կազմակերպության թույլտվությունը։ Առանց ադրբեջանական կողմի համաձայնության՝ դրա իրականացումը գործնականում անհնար է։ Դրա համար էլ, Ադրբեջանը, օգտագործելով բոլոր հնարավորությունները՝ կպաշտպանի իր օրինական իրավունքը բոլոր միջազգային կազմակերպություններում և կառույցներում»,-հայտարարել է նա:

No comments: