«ԱԶԳ», 05-05-2011: Շատերը հրաշքների չեն հավատում: Սակայն այն, ինչ տեսա Արարատի մարզի Արտաշատ քաղաքում, ուրիշ բառով չեմ կարող բնութագրել: Մայիսի 1-ին քաղաքի մարզադաշտում տասնամյակներ առաջ տնկված դեկորատիվ ծառն արդեն չորացել էր ու դարձել վտանգավոր: Որոշվում է ծառը կտրել ու տարածքը բարեկարգել: Երբ հասել են ծառի հաստափոր բնին, երեւացել է խաչի պատկերը: Ապշահար աշխատողները փորձել են էլ ավելի ներքեւի մասից ծառի կոճղը սղոցելՙ կրկին խաչը հստակ երեւացել է: Այս հրաշքը մի քանի օր է իր շուրջն է հավաքում բազմաթիվ մարդկանց, որոնք իրենց աչքով տեսնում են խաչը ծառի բնի մեջ: Կտրված կոճղերից երկուսը տարվել են հատուկ ուսումնասիրության եւ շուտով պարզ կդառնա այդ հրաշքի գիտական բացատրությունը, թե ինչպես է խաչ առաջանում ծառի բունը կտրելուց:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ, Արտաշատ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ, Արտաշատ


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment