Sunday, June 19, 2011

Թուրքական դատարանն ազգությամբ քուրդ կին պատգամավորին դատապարտել է 10 ամսվա ազատազրկման

News.am. 19-6-2011- Ազգությամբ քուրդ Դիարբեքիրից անկախ պատգամավոր Էմինե Այնան դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման` օրենքից դուրս հայտարարված Քրդական աշխատավորական կուսակցության օգտին քարոզչության համար:
Դիարբեքիրի 5-րդ բարձրագույն քրեական դատարանը պատգամավորին դատապարտել է այն ելույթի համար, որով վերջինս հանդես էր եկել Սիիրտում 2007 թ-ին` Նովրուզի ժամանակ: Դատարանի կարծիքով` ելույթն ուղղված էր ՔԱԿ-ի քարոզչությանը: Այնան դատարանի առջեւ էր կանգնել եւս 31 կասկածյալների հետ, որոնք նույնպես մասնակցել էին արարողությանը:
Դատարանը 6 կասկածյալի արդարացրել է` ապացույցների բացակայության պատճառով, մնացած 24-ին դատապարտել է 10 ամսվա ազատազրկման` ահաբեկչության դեմ պայքարի օրենքի 7 -րդ հադվածի պահանջով:
Այնան վերջին խորհրդարանական ընտրություններին ընտրվել է որպես անկախ պատգամավոր: Նա ու եւս 35 անկախ պատգամավորներ հանդես են գալու քրդամետ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության հովանու ներքո:

No comments: