Tuesday, September 13, 2011

Թուրքիայում ՀՀՊ ռադիոլոկացիոն կայանի տեղակայման վայրի մասին սկզբունքային համաձայնություն է կայացել

News.am. 13-9-2011- Անկարայի, Վաշինգթոնի եւ Բրյուսելի (ՆԱՏՕ-ի շտաբ բնակարան) միջեւ սկզբունքային համաձայնություն է կայացել` Թուրքիայում ՀՀՊ ռադիոլոկացիոն կայանի տեղակայման վայրի վերաբերյալ:
Կայանի խնդիրն է նախազգուշացնել հրթիռային հարձակման մասին` ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի կողմից ստեղվող հակահրթիռային պաշտպանության համարակարգի շրջանակում:
Թուրքիան այս ամսվա սկզբին տվել է իր համաձայնությունը իր տարածքում նման կայան տեղակայելու վերաբերյալ, հաղորդում է Hyurriyet-ը:
Ռադարի տեղակայման 4 պոտենցիալ վայրերից ընտրվել է Մալաթիա քաղաքի մոտ գտնվող տարածքը: Այստեղ է տեղակայված Թուրքիայի Զինված ուժերի երկրորդ դաշտային բանակը, նաեւ Թուրքիայի ռազմաօդային ուժերի օպերատիվ-տակտիկական բազան:
Ըստ ձեռք բերված համաձայնության, օպերատիվ կառավարման կենտրոնների հրամանատարությունում եւ այն օբյեկտներում, որտեղ նախատեսվում է ռադար տեղակայել, թուրքական ռազմական անձնակազմ կտրամադրվի: Ռադարներից ստացվող տեղեկատվությունը կհասնեն թուրքական իշխանություններին: Թուրքիան նաեւ կտեղեկանա, թե որ երկրների հետ եւ ինչ չափով է իրականացվելու տեղեկատվության փոխանակումը:

No comments: