Saturday, June 25, 2011

«Տու 134–ի» զոհերի թվում են եղել իրանական ատոմակայանի ռեակտորը կառուցողները. Haaretz

Tert.am.24-6-2011- Օրեր առաջ Կարելիայի Հանրապետությունում (Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ) տեղի ունեցած ավիաղետի ժամանակ զոհված միջուկային էներգիայի 5 մասնագետները մասնակցել են Իրանի ատոմային էլեկտրակայանի կառուցմանը։ Այս մասին գրում է իսրայելական Haaretz պարբերականը։
Հունիսի 20–ին, Մոսկվայից Կարելիայի Հանրապետության մայրաքաղաք Պետրոզավոդսկ չվերթ իրականացնող «Տու134» ինքնաթիռը, չհասնելով թռիչքուղի, ընկել էր Պետրոզավոդսկի օդակայանից քիչ հեռու գտնվող մայրուղու վրա։ Ավիաղետի հետևանքով զոհվեց 45 մարդ, որոնց թվում էին վերոնշյալ 5 գիտնականները։ Եվս 7 մարդ հոսպիտալացվել է։
Ինչպես հաղորդում է ռուսական Inopress.ru կայքը, միջուկային էներգիայի վերոնշյալ 5 մասնագետները Պետրոզավոդսկ էին մեկնում՝ կարևոր նիստի մասնակցելու։ Գիտնականները մասնակցել են իրանական Բուշեր ատոմակայանի ռեակտորի կառուցմանը և աշխատել դրա սեյսմակայունության ապահովման վրա։

No comments: