Tuesday, June 14, 2011

Թուրքիայի նոր կառավարությունը չի պատրաստվում փոխել իր դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ

News.am. 14-3-2011- Թուրքիայի նոր կառավարությունը կանի ամեն ինչ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, Trend-ին հայտնել է Թուրքիայի խորհրդարանի «Արդարություն եւ Զարգացում» կուսակցության պատգամավոր Մուստաֆա Քաբակչին` հավելելով, որ «ղարաբաղյան խնդիրը ողջ թյուրքական աշխարհի խնդիրն է»:
«Թուրքիան միասնական դիրքորոշում է զբաղեցնելու Ադրբեջանի հետ ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում»,- ասել է նա:
Նշենք, որ «Արդարություն եւ Զարգացում» կուսակցություն» կուսակցությունը հաղթել է հունիսի 12-ին կայացած խորհրդարանական ընտրություններում` ստանալով 50,3 տոկոս ձայն:

No comments: