Thursday, June 16, 2011

7000 ստորագրություն

Հունիսի 15-ին Երևանի Կոնսերվատորիայի դիմացի պուրակում Հայազն Երիտասարդների Միաբանության անդամները իրականացրին ստորագրահավաք` Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, Մարտական խաչ շքանշանի առաջին աստիճանի ասպետ Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն շնորհելու խնդրով: Մինչև ժամը 20.00, ստորագրողների թիվը հասավ մոտ 3000-ի, իսկ մինչ այդ հավաքված ստորագրությունների հետ միասին այն դարձավ մոտ 7000 :
Ստորագրահավաքին միացան տարբեր քաղաքական գործիչներ: Բացի անհատներից միացան նաև կազմակերպություններ, որոնց թվում էին Ադանա Հայրենակցական միությունը և Միացյալ Հայրենիքհասարակական կազմակերպությունը: Ստորագրահավաքին մասնակցող քաղաքացիները նշել են, որ իրենք միանում են այդ գործընթացին ոչ միայն այն պատճառով, որ կիսում են Ժիրայր Սեֆիլյանի մոտեցումները կամ գործունեությունը, այլև՝ որ մեծապես գնահատում են նրա ներդրումը հայրենիքի պաշտպանության գործում։
Հունիսի 20-ից Միաբանությունը կսկսի ստորագրահավաքի երկրորդ փուլը: Հուլիսի 10-ին հավաքված ստորագրությունները Հայազն երիտասարդների միաբանության անդամերը երթով կտանեն և կհանձնեն նախագահի նստավայր:
Հայազն Երիտասարդների Միաբանության Լրատվական Հանձնախումբ

No comments: