ՈՒ դարձյալ մենք Ղարաբաղյան խնդրի «կարգավորման» նախաշեմին ենք։ Այդ մասին խոսում են բոլորը, թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում, թե՛ տարբեր միջազգային ատյաններում, իսկ Ղարաբաղը լսում է ու սպասում։
Ստեղծվել է մի իրավիճակ, երբ անընդհատ խոսում ենք պարտադրվող լուծումների մասին։ Բայց լուծումը կար և այն ի սկզբանե ձևակերպված էր։
Միջազգային հանրությունը պարտադրում է մեզ ա՛յս լուծումը, ա՛յն լուծումը։ Նրանք ունեն իրենց պատկերացումները, իրենց շահերը՝ պայմանավորված՝ տարածաշրջանի զարգացման իրենց տեսլականով, նավթային գործոնով...
Իսկ ինչո՞ւ ենք զարմանում։ Եթե մի տեղ ի հայտ է գալիս շահ հասկացությունը, տեղի է ունենում շահերի բախում, ապա ցանկացած պայքար դատապարտված է, քանի դեռ այն ուղղված է ոչ թե հանուն, այլ ի շահ ինչ որ բանի։
Իսկ ինչպե՞ս սկսվեց ղարաբաղյան պայքարը և որտե՞ղ ավարտվեց այն։ Շարժումը սկսվեց 1988–ին, իսկ որպես ղարաբաղյան հարց ձևակերպվեց 1992 թվականի հունվարի 6–ին՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին» Հռչակագրով, երբ ազատագրման ձգտող ժողովուրդը նվաճեց ապրելու իրավունք, երբ Շուշիի և Ղարաբաղի շուրջ «գրավյալ տարածքներ» կոչվող անվտանգության գոտու գրավումով վերացավ ֆիզիկական բնաջնջման վտանգը։ Փրկված ժողովուրդը ձևակերպեց իր ապրելու կանոնները, հայտ ներկայացրեց միջազգային հանրությանը, մտավ ակտիվ քաղաքականության մեջ ու փորձեց բացատրել, ներկայացնել, նույնիսկ պարտադրել իր սկզբունքների կենսունակությունը՝ հռչակելով Ղարաբաղի Հանրապետությունը որպես ազատ, իրավահավասար քաղաքացիների ինքնիշխան պետություն, որտեղ մարդը, նրա կյանքն ու անվտանգությունը, իրավունքներն ու ազատությունները բարձրագույն արժեքներ են։
Ինքնորոշման գաղափարը, որը դրված է Ղարաբաղի ժողովրդի պայքարի հիմքում, ունի միայն ազատագրական իմաստ՝ ազատագրում բռնապետությունից, «այս տարածքում բնակվող մարդկանց խումբն ինքնորոշվում է, չի ուզում ապրել այն կանոններով, որոնք պարտադրված են, ոչ ընտրված»։ Ի՞նչ ընտրեց Ղարաբաղի հանրությունը. Ընտրեց անկախություն, սեփական ճակատագիրը տնօրինելու ցանկություն, այլ ոչ էթնիկ վերամիավորում, այն երկրին, որն աջակցել էր, նաև՝ ինչ որ տեղ փրկել ֆիզիկական ոչնչացումից։ Ընտրեց այդ ճանապարհը, որը ենթադրում էր ունենալ Սահմանադրություն, անկախ կառավարման համակարգ, իշխանական թևեր, որոնք ձևավորվում են՝ ի տարբերություն ադրբեջանական բռնապետության, որտեղ իշխանությունը փոխանցվում է հորից որդուն՝ ցմահ կառավարման իրավունքով, և որից ձգտում էր ազատագրվել Ղարաբաղի ժողովուրդը, դեմոկրատական ճանապարհով՝ ընտրությունների միջոցով։
Այդ ընթացքը տեղի ունեցավ 1992–97 թվականների միջև ընկած ժամանակահատվածում։ Ձևավորվեց մի պետություն, որը փորձ արեց հայտ ներկայացնել ինքնուրույն արտաքին քաղաքականության, ձևակերպել իր մոտեցումներն ու սկզբունքները, տեր կանգնել իր կողմից ընտրած, այլ ոչ պարտադրված լուծումներին։ 1997–ին այդ ընթացքը կանգ առավ, երբ ազատագրման ձգտող երկրի առաջնորդը դարձավ, թեև էթնիկ իմաստով ընդհանուր, սակայն իրավաբանորեն այլ երկրի վարչապետ, ապա 1998–ին նաև՝ նախագահ։ Դրա հետևանքները առավել քան բացասական էին։ Նախ՝ ԼՂՀ–ն զրկվեց ինքնուրույն քաղաքականություն վարելու իրավունքից՝ այն կամովին հանձնելով մեկ այլ երկրի, ապա նաև նետվեց ազգային շահի դաշտ, որը ենթադրում էր բախում այլ շահերի հետ։
Այսպիսով, 1998 թվականին խաթարվեց ղարաբաղյան հարցի 92–ին ձևակերպված ու ապրելու իրավունք նվաճող բնականոն ընթացքը, իր ինքնահռչակ, ազատական իմաստով ու սկիզբ դրվեց մեկ այլ հարցի, տարածքայինի՝ երկու պետություն բանակցում են միջնորդների միջոցով մի կտոր հողի շուրջ, փորձելով հնարավորինս մեծ կտոր փախցնել, այլ ոչ այդ տարածքում ապրող մարդկանց կյանքի որակը էականորեն փոխել ու երաշխավորել այդ երկրի բնակչության անվտանգությունը։
Ընդհանրապես, ղարաբաղյան շարժում կոչված ալիքն ի սկզբանե ուներ երկու վեկտոր։
Մեկը՝ դեմոկրատական շարժումն էր, որի կրողն էր մասամբ Հայաստանում 1988–ին ձևավորված Ղարաբաղ կոմիտեն ու մասնավորապես ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը, մյուսը՝ էթնիկ–ազգայնական վեկտորն էր, որն իշխանության եկավ անմիջական հակամարտության գոտում ու իր պարզունակության և առավել ընկալելիության պատճառով հասանելի դարձավ Հայաստանի հանրության համար ևս։ Ղարաբաղյան հարցի լուծման առավել շահավետ տարբերակի խոստմամբ՝ իշխանության գալով նաև Հայաստանի Հանրապետությունում։ Պահանջվեց 20 տարի, որպեսզի պարզ դառնա, որ էթնիկ–ազգայնական պատկերացումները սնանկ են, դրանք միայն հետընթաց արձանագրեցին ԼՂ հարցի կարգավորման գործընթացում, դեմոկրատական զարգացման տեսանկյունից հետ գցելով թե ԼՂՀ–ն, թե՛ Հայաստանը և նույնիսկ նպաստելով Ադրբեջանի կոշտ բռնապետական ընթացքին։
Պահանջվեց 20 տարի, որպեսզի պարզունակ պատկերացումներից հանրությունը մի քիչ բարձրանա, և նորից դեմոկրատական ալիք բարձրացնի Հայաստանում, որն ըստ էության նույնն է` ազատագրում բռնապետությունից։ Հիմա Ղարաբաղը խնդիր ունի ազատագրվելու կրկնակի բռնապետությունից, ԼՂՀ–ն ոչ մերն է, ոչ էլ Ադրբեջանինը, ինքնուրույն պետություն է, որն իրավունք ունի տնօրինելու իր ճակատագիրը։
Ղարաբաղի ազատագրումն ունի մեկ ճանապարհ՝ Հայաստանում դեմոկրատական իշխանության հաստատման միջոցով՝ վերադարձ բանակցային գործընթացին։ Քանի դեռ դա տեղի չի ունեցել, լուծման մասին խոսելն անիմաստ է։ Իսկ թե ինչ կկատարվի, երբ Հայաստանում իշխանությունը լեգիտիմանա, պատկերացնել կարելի է։ 1998–ից հետո ձևավորված հայ–ադրբեջանական բալանսը կխախտվի, նույնատիպ իշխանական մոդելով կառավարվող երկրներից մեկը դարձյալ կդառնա տարածաշրջանում դոմինանտ, դեմոկրատիայի օազիս, ինչպես 90–ականների սկզբին, և հարևան երկիրը կրկին կդիմի նույն բռնությանը՝ պատերազմի։
Պատահական չէ, որ քոչարյանական տարիները համեմատաբար խաղաղ էին, ու՞մ դեմ պետք է պատերազմեր Ադրբեջան կոչված բռնապետությունը՝ գրեթե նույնատիպ մոդելով կառավարվող երկրի՞, չէ, այդ երկիրն իրենից վտանգ չէր ներկայացնում, սկսեց ներկայացնել 2008–ին, երբ տագնապ առաջացավ, որ կլինեն փոփոխություններ, և ավելի վտանգավոր կդառնա, երբ իսկապես լինեն այդ փոփոխությունները։
Ընդհանրապես, աշխարհում պայքարը գնում է բռնապետությունների և դեմոկրատական մոդելով կառավարվող երկրների միջև, և դա ակնառու է այս դեպքում ևս։ Ամենացավալին այն է, որ նույն գործչին է բաժին ընկնելու պատերազմական ժամանակահատվածում կառավարելու ծանր խնդիրը, որը թե՛ առաջին անգամ կասեցրեց ժողովրդավարության զարգացումն ու ռեֆորմների շարունակականությունը Հայաստանում, թե՛ այժմ գաղափարների իրագործման համար մեծ խոչընդոտ կդառնա, սակայն այստեղ է, որ ի հայտ կգա միջազգային հանրության կարգավորիչ դերը` կանխարգելել պատերազմի վտանգը և թույլ չտալ բռնապետությանը պատերազմ սանձազերծել և փորձել հաղթել։
Այստեղ մեծ կարող է լինել նաև Աղրբեջանի հանրության դերակատարումը, որն ունի հնարավորություն ազատագրվելու միասնաբար, չգնալու դատապարտված պատերազմի, այլ նվաճելու արժանապատիվ ու ժողովրդավարական երկրում ապրելու իր իրավունքը։
Զարուհի Հովհաննիսյան

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment