Thursday, June 9, 2011

Վահան Հովհաննիսյանի հարցազրույցը վրացական թերթին. Ջավախահայերն ընդամենը քաղաքացիական իրավունքներ են ուզում

News.am. 9-6-2011- Հայաստանը Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունեներում կանգնեցրեց իր ստորագրությունը եւ հայ-թուրքական հարաբերությունների վարականգնոմ երկար ժամանակով հետաձգվեց: Այս ֆոնի վրա փորձագետները չեն բացառում Ղարաբաղի պատերազմի կրկնությունը, ինչը Ռուսաստանի համար եւս մեկ առիթ կհանդիսանա իր ռազմական ուժերը Կովկաս մտցնելու համար:
Վրացական «Թբիլիսելեբի» պարբերականը հայ-թուրքական հարաբերությունների, Ղարաբաղում պատերազմի հավանականության եւ տարածաշրջանում Դուսաստանի ազդեցության մասին զրուցել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի հետ:
NEWS.am-ն ստորեւ ներկայացնում է հարցազրույցը, որոշ կրճատումներով:

-Ինչո՞ւ Հայաստանը հրաժարվեց ստորագրել ցյուրիխյան հայ-թուրքական արձանագրությունները, թեեւ ձեր կուսակցությունն ի սկզբանե դեմ էր հայ-թուրքական հարաբերություններին:
-Մեր կուսակցութունն զգուշացնում էր Հայաստանի կառավարությանը, որ Թուրքիայի հետ վտանգավոր է նման խաղ խաղալ, քանի որ բանակցությունների ընթացքում Թուրքիան նախապայմաններ էր ներկայացնում: Եվ մենք ճիշտ դուրս եկանք. Թուրքիան ներկայացրեց այնպիսի նախապայմաններ, որոնք հայկական կողմի համար ակնհայտորեն շահավետ չէին:

-Ի՞նչ նկատի ունեք «նախապայմաններ» ասելով: Չէ՞ որ բանակցութունները պետք է ընթանային առանց նախապայմանների:
-Դա թուրքական քարոզչության անամոթ ստերից էր, որին աջակցում էր նաեւ մեր ղեկավարոթյունը: Իրականում, նախապայմաններ կային, քանի որ արձանագրություններում խոսք էր գնում նաեւ Ղարսի պայմանագրի վերաբերյալ: Ղարսի պայմանագրի արդյունքում Հայաստանը 1920 թվականին անկախության հետ կորցրեց նաեւ իր տարածքները; Այդ տարածքների մի մասն անցավ Թուրքիային, Նախիջեւանը եւ Ղարաբաղը` Ադրբեջանին, իսկ մնացածը դարձավ Խորհրդային Հայաստան, ինչը մեր կուսակցության համար անընդունելի էր: Հայաստանը այդ համաձայնագիրը երբեք չի ստորագրի, իսկ հայ-թուրքական արձանագրություններում խոսքը գնում էր Ղարսի պայմանագրի երկկողմանի ճանաչման մասին:

-Եթե հայ-թուրքական հարաբերությունները նորմալանային, Հայաստանը կարող էր Կովկասում դառնալ կենտրոնական տրանզիտային պետություն եւ կարող էր միջազգային ծրագրերից դուրս նետել Վրաստանին: Արդյոք դա հրապուրիչ չէ՞ր Հայաստանի համար, որը համարյա մեկուսացած է:
-Մենք Վրաստանին որեւէ ծրագրից դուրս մղելու նպատակ չենք հետապնդում:

-Վրաստանի կառավարությունը պնդում է, որ Լարսի անցակետի բացումը վրացական կողմից Հայաստանին ուղղված բարի ժեստ էր: Արդյոք Երեւանը նո՞ւյնպես դա այդպես է համարում:
-Չգիտեմ, թե ով ինչպես է դրան արձագանքել, սակայն գործարարների մոտ բերկրանք չի զգացվում, քանի որ այդ բարի քայլը շահութաբեր է, թե Վրաստանի եւ թե Հայաստանի համար:

-Բայց Վրաստանի համար շահութաբեր չէ, քանի որ հայկական ապրանքներն այդ անցակետով հասնելու են Ռուսաստան, իսկ Վարստանը չի ուզում Ռուսաստանի հետ ճանապարհ ունենալ, քանի որ այնտեղ վրացական ապրանքներն արգելված են:
-Քանի որ Վրաստանը համարվում է տարանցիկ երկիր եւ այդ ճանապարհով անցնում են ոչ միայն Հայաստանի բեռները, ապա այն ոչինչ չի կորցնում:

-Լարսի բացման երկրորդ օրը, Երեւանի կողմից չճանաչված Ղարաբաղի նախագահը ճանաչեց Աբխազիայի անկախությունը: Միայն չասեք, թե Ղարաբաղն իր քայլերը չի համաձայնեցնում Երեւանի հետ:
-Նախ եւ առաջ, Երեւանի եւ Ղարաբաղի միջեւ լուրջ տարբերություն կա, եւ Ղարաբաղը առանձին է գործում: Սակայն Աբխազիայի եւ ԼՂ-ի միջեւ կապն արդեն երկար ժամանակ է , ինչ կա: Այդ երկու չճանաչված պետությունները պայքարում են անկախության ճանաչման համար, չնայած հարց է, թե ում որքանով է պատկանում այդ տարածքը: Օրինակ ես գիտեմ, որ Աբխազիայի անկախացման ընթացքում այնտեղ բնակվում էր 17 տոկոս աբխազցի, իսկ Ղարաբաղում 90 տոկոսը հայ: Հարցն այն է, որ ամբողջ աշխարհը կրկնակի ստանդարտներ է կիրառում: Օրինակ ռուսները ասում են որ Աբխազիան պետք է ճանաչել, իսկ Կոսովոն ճանաչել չեն ուզում:

-Հայաստանն առարկություններ չունի Ռուսաստանի հանդեպ, որ Ղարաբաղը չի ճանաչել, նամանավանդ Աբխազիայի ճանաչումից հետո:
-Պաշտոնապես նման խնդրանք չի եղել ոչ Երեւանի եւ ոչ էլ Ղարաբաղի կողմից, քանի որ չենք ուզում բացասական պատասխան լսել: Մենք Ղարաբաղից ուզում ենք ստանալ անկախ եւ ժողովրդավարական երկիր: Ռուսաստանն այն կճանաչի, թե` ոչ այլ հարց է, մենք այդ ուղղությամբ այլ երկրների հետ ենք աշխատում:

-Անցնենք Սամցե-Ջավախքի թեմային: Ռուս քաղաքական գործիչները չեն թաքցնում, որ եթե վրացիները իրենց խելոք չպահեն, ապա նրանք Սամցխե-Ջավախքը կօգտագործեն որպես նոր հակամարտության միջոց: Կսկսվի անջատողականութան պայքար:
-Հայերի համար ամբողջ աշխարհում, ինչպես նաեւ Ջավախքում ամենակարեւորը քաղաքացիական իրավունքն է: Հայաստանը Վրաստանի հետ չունի ոչ տարածքային ոչ էլ անջատողականության խնդիրներ: Սակայն կան այլ հարցեր. հայկական եկեղեցիների փակումը, տարածաշրջանային լեզվի խնդիրը: Մենք ուզում ենք, որ հայերն իրենց զգան Վրասռանի լիարժեք քաղաքացիներ: Յուրաքանչյուր մարդ ունի ազգային արժանապատվություն եւ չի կարելի դրա վրայով անցնել: Թե չէ, որ մի տարածքային խնդիր չկա:

-Ինչ վերաբերում է հայերեն լեզվին, ապա Վրաստանում այն ոչ ոք չի ագելում եւ մինչ այսօր էլ հայկական դպրոցներ են գործում:
-Վրաստանի ղեկավարությունը վրացերեն սովորելու անհրաժեշտության անվան տակ արգելում է հայերենը եւ մարդկանց ստիպում, որ սովորեն վրացերեն: Հայերը վրացերենը պետք է սիրով սովորեն, ոչ թե` ստիպողաբար:

No comments: