Wednesday, June 15, 2011

Թուրքիայում սկսվելու է քաղաքական առևտրի նոր փուլ

Panorama.am.15-6-2011- «Առավոտ»-ի հետ զրույցում Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները մեկնաբանել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նա նշել է, որ թեպետ խորհրդարանական ընտրություններում Էրդողանի կուսակցությունը տոկոսային աճ է արձանագրել` ստանալով 50 տոկոսից ավելի քվե, բայց խորհրդարանում չի կարողացել ապահովել այն թիվը, որն Էրդողանին թույլ կտար անարգել անցկացնել սահմանադրական փոփոխություններ, ուժեղացնել նախագահական ինստիտուտը` հետագայում նախագահ դառնալու նպատակով: «Սրա համար անհրաժեշտ է ունենալ 367 պատգամավոր, մինչդեռ Էրդողանի կուսակցությունը կարողացավ ստանալ պատգամավորական 327 աթոռ: Ըստ էության, նա խնդիր է ունենալու և խնդիրը լուծելու նպատակով սկսելու է քաղաքական առևտրի նոր փուլ»,-ասել է Ռ. Մելքոնյանը:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` թուրքագետը նշել է. «Կարծում եմ` անցած ընտրությունները և Էրդողանի այս նկրտումները որևէ փոփոխություն չեն մտցնելու հայ-թուրքական հարաբերություններում, և չի փոխվելու Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, քանի որ այն տասնամյակների ընթացքում մշակված անփոփոխ կետեր ունի»:

No comments: