Tert.am. 8-6-2011- Անդրանիկի արձանը չի հանվել, այն տեղափոխվել է Ադլեր՝ առավել հայաշատ վայր։ Tert.am-ի՝ Սոչիում Զորավար Անդրանիկի արձանի ապամոնտաժման վերաբերյալ հարցին այսպես պատասխանեց Սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Թևոս Ներսիսյանը։«Հայերը նախաձեռնել, պատվիրել, պատրաստել ու տեղադրել են արձանն առանց իշխանություններին դիմելու՝ հասարակ կանոնակարգը չպահելով։ Չէ՞ որ քաղաքի ճարտարապետությունն իր հստակ կանոններն ունի. գուցե իշխանությունը նախատեսում էր այդ մասով ճանապա՞րհ անցկացնել»,- նշեց նա։
Արձանին, սակայն, մոռացության վտանգը չի սպառնում։ Մի քանի օրվա բանակցությունների արդյունքում, ըստ Ներսիսյանի, թույլատրվել է այն տեղադրել Ադլերում։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի հարավային Սոչի քաղաքի Լազարևյան շրջանի Վոլկոնկա գյուղում տեղի հայ համայնքի նախաձեռնությամբ Հայաստանի առաջին Հանրապետության օրվա առթիվ` մայիսի 28-ին պետք է տեղի ունենար լեգենդար գեներալ, Արևմտյան Հայաստանում հայկական ազգային ազատագրական շարժման ղեկավարներից մեկի, զորավար Անդրանիկ Օզանյանի մոտ 4 մետրանոց արձանի բացման արարողությունը: Արձանի հեղինակն էր քանդակագործ, Հայաստանի ժողովրդական նկարիչ Մարատ Մինասյանը: Սակայն Սոչիի քաղաքապետը պահանջել էր մինչև մայիսի 27-ն այն ապամոնտաժել։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment