Thursday, June 16, 2011

Ադրբեջանի պաշտպանության նախարարի և շտաբի պետի միջև լարվածությունը գագաթնակետին է հասել

Panorama.am. 16-6-2011- Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևն ու գլխավոր շտաբի պետ Նեջմեդդին Սադիգովը օրերս տեղի ունեցած նախարարության կոլեգիայի նիստում միմյանց նկատմամբ փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելուց հետո բացահայտ գործողությունների են անցել:
«Բիզիմ յոլ»-ի վստահելի աղբյուրը հայտնել է, որ Սաֆար Աբիևի դեմ պայքարում Նեջմեդդին Սադիգովը ստանում է Ադրբեջանի գլխավոր դատախազ Խանլար Վելիևի աջակցությունը: Ըստ այդ աղբյուրի` Նեջմեդդին Սադիգովը շահագրգռված է եղել Ադրբեջանի 11 շրջանների զինվորական կոմիսարիատներում ստուգումներ անցկացնելու և մի քանի զինկոմների ձերբակալության գործում:
«Գեներալների միջև հակասությունը նրանց զրկել է նաև հարևանությունից: Բաքվում Պետական վիճակագրական կոմիտեի հարևանությամբ իրար կողքի վիլլաներում բնակվող Սաֆար Աբիևն ու Նեջմեդդին Սագիգովն այլևս հարևաններ չեն: Միևնույն բակում կառուցված վիլլաներից մեկում բնակվող Նեջմեդդին Սադիգովը փոխել է բնակավայրը», -հայտնում է «Բիզիմ յոլը»:

No comments: