Thursday, June 16, 2011

Իրանն ընդդեմ ինտերնետ գրոհների

Իրանի ռազմական հրամանատարության ներկայացուցիչ Մասուդ Ջազաերին հայտարարել է Ինտերնետ ցանցում գրոհներից պաշտպանվելու Վարչություն ստեղծելու մտադրության մասին: Այդ մասին հայտնում է Ինտերֆաքսը, հղում անելով իրանական Press-TV հեռուստաալիքին:
Իրանի բարձրաստիճան զինվորականը հայտարարել է, որ Իրանի զինուժը պետք է տեխնոլոգիական միջոցներ ունենա կիբեր-պատերազմների համար:
Հիշեցնենք, որ օրերս ամերիկյան New York Times պարբերականը հայտնել է, որ ԱՄՆ վարչակազմը աշխատում է “ստվերային ինտերնետի” եւ “բջջային ստվերային ցանցի” ստեղծման ուղղությամբ, որոնք հնարավոր է օգտագործել այն երկրներում, որտեղ իշխանությունը գտնվում է ռեպրեսիվ վարչակարգերի տնօրինության տակ:

No comments: