Tert.am. 8-6-2011- Թուրքիայի դատախազությունը ռուս զբոսաշրջիկների թունավորումը անորակ ալկոհոլային խմիչքով համարում է դիտավորյալ սպանություն: Այդ մասին հայտնել է Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան մշակույթի ու զբոսաշրջության հարցերով խորհրդական Ջելյալ Կիլիչը:
«Այս դեպքում խոսքը չի գնում անորակ սննդով անփութության կամ անպատասխանատվության հետևանքով թունավորման մասին: Նա, ով սպիրտային խմիչքներում ավելացրել է մեթանոլ, գիտեր, որ թույն է ավելացնում, ինչի հետևանքով կարող են զոհվել մարդիկ»,-ասել է նա:
Նա նաև ընդգծել է, որ մամուլում շրջանառող այն տեղեկատվությունը, թե կեղծ ալկոհոլի պատրաստման մեջ կասկածվող անձինք ազատ են արձակվել, իրականությանը չի համապատասխանում, հաղորդում է «Ռիա նովոստին»:
Հիշեցնենք, որ ալկոհոլով զանգվածային թունավորման մասին հայտնի է դարձել մայիսի 27-ին: Թունավորումը տեղի է ունեցել թուրքական Բոդրում զբոսաշրջային կենտրոնում: Հիվանդանոց են դիմել 20 մարդ, որոնցից 4-ը մահացել են:
Հետագայում պարզվել էր, որ նրանք թունավորվել են Հյուսիսային Կիպրոսում արտադրված վիսկիից, որում առկա է եղել մեթիլ սպիրտ:

No comments:
Post a Comment