Thursday, June 30, 2011

Լարիջանին ժամանում է Բաքու՝ խորհրդարանական կապերը ամրապնդելու

Tert.am. 30-6-2011- Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին այսօր կժամանի Բաքու։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը, այցը կլինի ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օկտայ Ասադովի՝ անցյալ տարի Թեհրան կատարած այցի պատասխանը։
Ադրբեջանի խորհրդարանի մամուլի քարտուղար Ակիֆ Թավաքյուլօղլուն նշել է, որ Լարիջանիի այցը շրջադարձային նշանակություն կունենա երկու երկրների միջխորհրդարանական հարաբերությունների համար։
Թավաքյուլօղլուի խոսքերով՝ երկու երկրների իշխանությունները փորձում են ամրապնդել երկկողմանի կապերը, և փոխադարձ այցերը, ստորագրված համաձայնությունները և նիստերի անցկացումը դրական ազդեցություն կունենա բոլոր բնագավառներում երկկողմանի հարաբերությունների վրա ։

No comments: