Բանն այն է, որ Իսրայելի օրենսդիր մարմինը` Քնեսեթը, ապրիլի 24-ը որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր ոգեկոչելու մասին առաջարկը, որը ներկայացրել է աջաթևյան «Ազգային միություն» կուսակցության պատգամավորներից Արյե Էլդադը: Իսրայելի խորհրդարանում քննարկվել է այդ առաջարկն ու ընդունվել 1 դեմ և 25 կողմ ձայների հարաբերակցությամբ: Առաջարկվող օրինագծում պահանջվում է Հայոց ցեղասպանության հարցը ներառել դպրոցական կրթական ծրագրերում, իսկ ապրիլքսանչորսն էլ սահմանել հիշատակման օր:
Անհրաժեշտ համարելով Հայոց ցեղասպանության բանաձևին հավանություն տալն ու կիրառելը` Արյե Էլդադը նշել է, որ ինչքան Իսրայելը խուսափողական դիրքորոշում է ցուցաբերում այդ հարցում, այնքան դեռ մի բան էլ Թուրքիան է շարունակաբար «հարձակումներ գործում» Իսրայելի վրա:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment