Saturday, June 18, 2011

Հանդիպում Կազանում Ղարաբաղի հարցով. Բրայզան լավատեսորեն է տրամադրված

News.am. 18-6-2011- Բաքվում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան ողջունել է Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը Ղարաբաղի հարցով:
«ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համատեղ հայտարարություն են արել: Միեւնույն ժամանակ ուրախացնում է Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունը հակամարտության կարգավորման նոր մոտեցման վերաբերյալ: Մենք ողջունում ենք դա»,- լրագրողներին ասել է Բրայզան:
Նշենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը հունիսի 13-ին հայտարարել էր, որ թե ղարաբաղյան կարգավորման բանակցություններում «որոշակի առաջընթաց» կա: «Նկատվում է կողմերի դիրքորոշումների համաձայնեցում եւ մերձեցում, բայց կան մի շարք հարցեր, որոնց շուրջ շարունակվելու են ինտենսիվ բանակցությունները»,- ասել է Մամեդյարովը:
Նշենք, որ հունիսի 25-ին Կազանում կայանալու է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը:

No comments: