Tert.am. 22-6-2011- Թուրքիայի արտգործնախարարությունը բողոքի նոտա է հղել Կիպրոսի թուրքական հատվածի իշխանություններին՝ օրեր առաջ Հյուսիսային Կիպրոսի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։
Ինչպես գրում է թուրքական «Հյուրրիյեթ» օրաթերթը, օրեր առաջ Հյուսիսային Կիպրոսի Էրջան օդանավակայանում իրավապահները փորձել են խուզարկել Հյուսիսային Կիպրոսում Թուրքիայի դեսպանատան աշխատակից Հաքան Չաքըլի և նրա կնոջ՝ Էսին Չաքըլի ճամպրուկները։ Սակայն Չաքըլը թույլ չի տվել ոստիկաններին խուզարկություն իրականացնել՝ հայտարարելով, որ նրանք խախտում են իր դիվանագիտական անձեռնմխելիությունը։ Իրավապահները համառել են խուզարկություն անցկացնելու հարցում և չեն թույլատրել թուրք դիվանագետին և նրա կնոջը լքել Հյուսիսային Կիպրոսը։
Ծագած անախորժությունը հարթվել է թուրքական դեսպանատան միջամտության արդյունքում, և Էսին Չաքըլն իր տիկնոջ հետ կարողացել է մեկնել Անկարա։
«Հյուրրիյեթը» գրում է, որ նման միջադեպ առաջին անգամ է տեղի ունենում, երբ Հյուսիսային Կիպրոսում փորձում են խուզարկել թուրք դիվանագետի։
Դեպքի առնչությամբ կոշտ հակազդեցություն է ցույց տվել Անկարան, որից հետո հետաքննություն է սկսվել այն ոստիկանների դեմ, որոնք փորձում էին խուզարկել դիվանագետի ճամպրուկները։
Իրավապահները հայտարարել են, թե իրենք կասկածներ ունեին, որ թուրք դիվանագետը ցանկանում էր Հյուսիսային Կիպրոսից մաքսանենգ ճանապարհով դուրս հանել մեծ քանակությամբ զարդեղեն։
Նշենք, որ ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը մինչև հիմա ողջ աշխարհում ճանաչել է միայն Թուրքիան։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment