«ԱԶԳ, 16-06-2011- Հունիսի 14-ին Ադամ Շիֆի գլխավորությամբ հայամետ չորս կոնգրեսականներ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ են ներկայացրել «Հայոց ցեղասպանության ճանաչման» օրինագիծը: «Ազգն» այդ մասին նախապես տեղեկացրել է:Դրա նախօրյակին Նյու Յորքի Turkishny կայքէջն էլ տեղեկացնում էր ԱՄՆ-ի թուրքական համայնքի ներկայացուցիչներից Ալի Չինարիՙ այդ նախաձեռնությունը չեզոքացնելու ձեռնարկումների մասին: Ըստ կայքէջի, «տարիներ շարունակ ցեղասպանության հայկական պնդումների դեմ պայքարող Չինարը, դիմելով ԱՄՆ-ում բնակվող թուրքերին, հորդորել է կապ հաստատել իրենց նահանգի կոնգրեսականների հետ եւ պահանջել, որ վերջիններս չընդառաջեն Ներկայացուցիչների պալատ հայկական նոր օրինագիծ ներկայացնելու հնարավոր նախաձեռնությանը»:
Այնուհետեւ Չինարն ասել է. «Փոխանակ զարգացումներին վերջին պահին միջամտելու, պետք է ճնշում գործադրել, որ օրինագիծը դուրս մղվի օրակարգից: Մենք դրա հնարավորությունն ունենք: ԱՄՆ-ում թուրքերի այս պայքարը անխափան շարունակվելու է, միայն թե թուրքական համայնքը գիտակցի իր պարտականությունը»:
Թուրքերը հավանաբար գիտակցում են, Չինարըՙ առավել եւս, բայց ճշմարտությունը, ինչպես երեւում է, վեր է թուրքերի ժխտողականությամբ պայմանավորված գիտակցությունից:
Հ. Չ.

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment