–Եթե այդպես լիներ, ապա «Ժառանգությունը» փետրվարի 27–ին չէր լքի նիստերի դահլիճը։ Իհարկե կարող ենք շատ փոքրիկ դրվագներ հիշել, երբ «Ժառանգության» ինչ–որ առաջարկ հաշվի առնված լինի, կամ ինչ–որ խնդրով հնարավոր եղած լինի փոխադարձ պայմանավորվածության գալ, բայց խոսել, որ Հայաստանում երկխոսության ինստիտուտը կայացել է, ես, ճիշտն ասած, կարծում եմ՝ չափազանցություն է,–ասել է նա։
Ստեփան Սաֆարյանն ընդհանուր առմամբ չի ցանկացել մեկնաբանել նախագահի ողջ արձագանքը՝ նշելով, թե չի ցանկանում, որ հետո դա գնահատեն՝ իբր իրենք նախանձում են, բայց, այնուամենայնիվ, նշել է, որ այս գործընթացն այնքան անլուրջ է դարձել, որ կարծում է՝ բոլորն էլ պետք է սթափվեն։
–Համենայնդեպս, Սերժ Սարգսյանը հասկացրել է, որ պատվիրակություններով չեն բանակցի։ Կարճ կարելի է նրա ասածն այսպես բնութագրել՝ այո՛ երկխոսությանը, բայց ո՛չ պատվիրակություններին։ Թե ինչպիսին կլինի ՀԱԿ–ի վերաբերմունքը, իրենք են ասել, որ պետք է մտածեն և կողմնորոշվեն,–ասել է նա։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment