Thursday, June 16, 2011

Նախարար. Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը Ադրբեջանն ուղիղ կապելու է Եվրոպային

News.am. 16-6-2011- Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցումը նախատեսվում է ավարտել 2012թ. վերջին, իսկ ճանապարհն ամբողջությամբ շահագործման է հանձնվելու 2013 թվականին: Այդ մասին հայտարարել է տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովը, հաղորդում է APA-ն:
«Եթե հաշվի առնենք Բոսֆորի նեղուցի տակ կառուցվող ավտոմոբիլային եւ երկաթուղային ճանապարհները, Բաքու-Թբիլիսի-Կարս նախագիծը Ադրբեջանը ուղիղ կապելու է Եվրոպային»,- նկատելու է նա:
Երկաթգծի շինարարությունն իրականացվում է Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ կնքված համաձայնագրի հիման վրա: Նախատեսվում է կառուցել նոր 105 կմ-անոց հատված, որից 76 կմ-ն` Թուրքիայի, 29-ը` Վրաստանի տարածքով:
Նախագիծը բազմիցս ենթարկվել է հայկական կողմի քննադատությանը, քանի որ այն, ըստ էության, միտված է մեկուսացնելու Հայաստանը տարածաշրջանային նախագծերից:

No comments: