Panorama.am. 16-6-2011- Իսրայելի իշխանությունները նամակ են ուղարկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` առաջարկելով թույլատրություն տալ, որ մարդասիրական օգնություն առաքող նավատորմը օգնության հասնի Սիրիայից Թուրքիա ներգաղթած փախստականներին: Այս մասին, ըստ թուրքական «Milliyet» պարբերականի, հայտնել է Իսրայելի տարածաշրջանային համագործակցության փոխնախարար Էյուբ Քարան:Իսրայելի թուրքական դեսպանության միջոցով նամակը փոխանցած Էյուբ Քարան Անկարայից դրական պատասխան ստանալու ակնկալիք է հայտնել:
«Այդ նավատորմը սադրիչ բնույթ չունի, զուտ խաղաղասիրական նպատակ ունի»,- ընդգծել է իսրայելցի պաշտոնյան:
Թուրքական մամուլն այդ նամակը բնորոշել է որպես Էրդողանի կառավարությանն ուղղված ծաղրական նամակ, որն ակնարկում է Գազայի հատված մարդասիրական օգնություն ուղարկելու Անկարայի ցուցադրական ջանքերը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment