Thursday, June 23, 2011

Երթ և նստացույց՝ ի պաշտպանութուն ազատագրված տարածքների

7or.am. 23-6-2011- Հունիսի 24–ին Հայազն երիտասարդների միաբանությունը երթ և նստացույց է կազմակերպում՝ ի պաշտպանություն ազատագրված տարածքների։ Մեկնարկը լինելու է ժամը 10։00–ին Կոնսերվատորիայի այգուց՝ Կոմիտասի արձանի մոտից։ Ակցիայի մասնակիցները կշարժվեն Բաղրամյան փողոցով դեպի նախագահական, որտեղ կհանձնեն երթի մասնակիցների հայտարարությունը, այնուհետև կշարժվեն Հանրապետության hրապարակ։ Երթը կավարտվի 24-ժամյա նստացույցով Արտաքին գործերի նախարարության դիմաց։
Հիշեցնենք, որ հունիսի 24–ին Կազանում հանդիպելու են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

No comments: