Thursday, June 16, 2011

WikiLeaks. ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական փոթորիկ կառաջացնի Թուրքիայում

News.am. 16-6-2011- Երեքշաբթի ԱՄՆ կոնգրեսի օրակարգ մտցված Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման մասին բանաձեւը միջազգային հետեւանքներ կունենա, այդ են վկայում ԱՄՆ պետքարտուղարության գաղտնի հաղորդագրությունները, որոնք հրապարկվել էին WikiLeaks-ի կողմից: Այդ մասին գրում է ամերիկյան «The Republic: Columbus Indiana» պարբերականը:
Բանաձեւն առաջարկում է «ցեղասպանություն» տերմինով կոչել 1915–1923թթ. հայերի զանգվածային կոտորածները: Ներկայացուցիչների պալատը նմանատիպ բանաձեւերի ընդունման չի կարողացել հասնել վերջին 16 տարվա ընթացքում:
«ԱՄՆ կողմից 1915թ. իրադարձությունները «ցեղասպանություն» որակելու ցանկացած փորձ Թուրքիայում քաղաքական փոթորիկ է առաջացնում, իսկ ազդեցությունը երկկողմ հարաբերությունների վրա, ներառյալ` քաղաքական, ռազմական, առեւտրային ասպեկտները, կործանարար ազդեցություն կունենա», – ասվում է պետքարտուղարության հաղորդագրությունում, որն ուղարկվել է 2010թ. հունվարի 26 –ին Անկարայից:
Պետքարտուղարության մյուս հաղորդագրությունները ցույց են տալիս, որ թուրքական ռազմական եւ հետախուզական կառույցների համագործակցությունն ամերիկյան ռազմական տնտեսության հետ ժամանակավորպես դանդաղել է ` ի պատասխան կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության հարցի քննարկման:
Պետքարտուղարության 2009 հոկտեմբերի 13 –ի գաղտնի հաղորդագրությունում, որն ուղարկվել է Թել Ավիվից, նշվում է «Թուրքիայի կողմից Իսրայելինն արված հարցման մասին, որպեսզի վերջինս օգնի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւն արգելափակել կոնգրեսում»:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ, ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում: Սպիտակ տան հաղոդագրության մեջ նշվում է, որ երկու երկրների ղեկավարները «պայմանավորվել են շարունակել սերտ գործակցությունը»: Հաղորդագրույթան մեջ ուղիղ չի ասվում` քննարկվել է Հայոց ցեղսապանության բանաձեւի մասին հարցը, թե ոչ:

No comments: