Panorama.am. 1-7-2011- «Իրան և Կովկաս» հայաստանյան պարբերականը 15 տարեկան է: Այսօր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մեծ դահլիճում մեկնարկել է հայաստանյան միակ միջազգային գրախոսվող, ազդեցության գործակից ունեցող, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն լեզուներով լույս տեսնող արևելագիտական պարբերականի 15-ամյակին նվիրված միջոցառումը:
«Իրան և Կովկաս» արևելագիտական պարբերականի 15-ամյակի շրջանակներում կազմակերպված գիտաժողովին մասնակցում են տասնչորս երկրներից ժամանած ավելի քան 50 և տեղացի 20 գիտնականներ: Միջոցառումը շարունակվելու է նաև հուլիսի 2-ին
Գիտաժողովի հանդիսավոր բացման ժամանակ ընթերցվեց ՀՀ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի ողջույնի խոսքը, ինչպես նաև ողջույնի խոսքով հանդես եկան «Իրան և Կովկաս» միջազգային պարբերականի խմբագիր,ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը, անվանի գիտնականններ և հետազոտողներ:
Կոնֆերանսի կազմակերպչական աշխատանքները սկսվել են ավելի քան ութ ամիս առաջ, և աշխարհի բոլոր իրանագիտական, կովկասագիտական և ավելի լայն`արևելագիտական կենտրոններից շատերն էլ ներկայացել են իրենց մասնակիցներով: Գիտաժողովի կազմկոմիտեին ուղարկված հարյուր հիսունից ավելի զեկույցներից ընտրվել են մոտ վաթսունը, որոնց մի մասը ներկայացվեց այսօր, իսկ մյուսները կներկայացվեն վաղը:
«Իրան և Կովկաս» հանդեսը հիմնադրվել և մինչ օրս խմբագրվում է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագիտության կովկասյան կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանի կողմից, իսկ հանդեսի խմբագրական խորհուրդն ընդգրկում է համաշխարհային արևելագիտության առավել հայտնի ներկայացուցիչների` ինչպես իրանագիտության, այնպես էլ կովկասագիտության, թուրքագիտության, սեմագիտության և հնդկագիտության բնագավառներից: Պարբերականը հրատարակվում է համաշխարհային ամենահեղինակավոր և ամենահին արևելագիտական հրատարակչություններից մեկի`ԲՐԻԼԼ-ի (Brill Academic Publishers,Leiden-Boston) կողմից:
Նշենք, որ «Իրան և Կովկաս» արևելագիտական պարբերականը հայաստանյան ծագում ունեցող միակ հասարակագիտական պարբերականն է, որ ունի ազդեցության գործակից, հաշվառված ու ինդեքսավորված է Arts and Humanities Citation Index, Index Islamicus, International Bibliography of the Social Sciences և այլ գիտական ցանցերում և պահանոցներում: Պարբերականի հոդվածները վճարովի հիմունքներով կարելի է ձեռք բերել www.ingentaconnect.com կայքից:

No comments:
Post a Comment