–Տեսնում ենք ամայացած գյուղեր, ամայացած փոքր քաղաքներ,–ընդգծել է նա:
Կարինե Դանիելյանի խոսքով՝ իրենց լրջորեն մտահոգում է Հայաստանից դեպի Ռուսաստան իրականացվող ներգաղթի ծրագիրը:
–Էմիսարները գնում են գյուղեր, հատկապես սահմանամերձ գյուղեր, բաժանում են բլանկներ, որով կարելի է մասնակցել ծրագրին: Ճիշտ է՝ ասում են, որ այս ծարգրով շատ մարդ չի հեռացել երկրից, սակայն մենք տեսնում ենք, թե այդ ծրագրին մասնակցելու համար ինչպիսի հերթեր են գոյանում թե՛ Երևանի գրասենյակի, թե՛ Գյումրու մասնաճյուղի մոտ։ Մենք կարծում ենք, որ այս գործընթացը պետք է կասեցվի,–ասել է նա:
Ըստ Կարինե Դանիելյանի՝ մենք այլևս 1988թ. ժողովուրդը չենք և շատ ենք հիասթափված մեր երկրից։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment