Wednesday, July 13, 2011

2050թ. Երևանի մոտ 40%-ը գերեզման կդառնա. աշխարհագրագետ

Tert.am. 13-7-2011- Երևանում կա մոտ երկու տասնյակ գերեզմանոց, որ զբաղեցնում է մայրաքաղաքի տարածքի 7-8%-ը՝ շուրջ 540 հա։ 1997թ. գերեզմանոցներն ընդամենը 8-ն էին, և եթե պահպանվի գերեզմանի համար հողահատկացման այսօրվա ծավալը, ապա 2020թ. ևս 300 հա կանցնի շիրմաքարի տակ։ Այս մասին այսօրվա ասուլիսին նշեց աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Խոյեցյանը։
Երևանում տարեկան 6-7 հազար մարդ է մահանում։ Եթե դիակիզարանները Հայաստանում թաղման ծիսակարգի բաղկացուցիչ դառնան, գերեզմանոցների համար հատկացվող տարածքներն ավելի քան 24 անգամ կկրճատվեն։ Հողերը կխնայի նաև վերահուղարկավորումը, որը կարելի է կատարել 15 տարին մեկ։ Բայց քանի դեռ հայկական մշակույթը չի ընդունում այլընտրանքային հուղարկավորությունները, մասնագետների հաշվարկով 2050թ. Երևանի մոտ 40%-ը գերեզման կդառնա։

No comments: