Thursday, July 21, 2011

Թուրքիայում քրդերը պահանջում են ինքնավարություն 8 ոլորտներում

Panorama.am. 21-7-2011- Դեռևս անցած շաբաթ «Ժողովրդավարական հասարակությունների կոնգրես» (ԺՀԿ-DTK) քրդական ուժերին միավորող կազմակերպությունը «Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության» (ԽԺԿ-BDP) Դիարբեքիրի գրասենյակում 6 ժամ տևած արտակարգ համագումարից հետո հայտարարել է, որ քրդերը Թուրքիայի ամբողջականության շրջանակներում «ժողովրդավարական ինքնավարություն» են հռչակում:
Ըստ թուրաքական «Թարաֆ» (Taraf) պարբերականի` Քուրդստանի համայնքների միության (ՔՀՄ-KCK) ղեկավար խորհուրդը երեկ տարածել է մի հաղորդագրություն, որի մեջ նշվում այն 8 սկզբունքները, որոնց հիման վրա վերոնշյալ ինքնավարությունը կյանքի պետք է կոչվի:

Հաղորդագրության համաձայն` քրդերը պահանջում են ինքնավարություն ինքնապաշտպանության, քաղաքական, իրավական, մշակութային, բնապահպանական, տնտեսական, դիվանագիտական և սոցիալական ոլորտներում:

Այսպես` ինքնապաշտպանության տեսակետից նրանք պահանջում են, որ մինչև քրդական հարցը ժողովրդավարական լուծում չստանա քուրդ տղաները բանականային ծառայության չանցնեն: Իրավական առումով պահանջվում է, որ ոչ ժողովրդավարական օրենքները չեղյալ հայտարարվեն: Տենտեսական անկախության տեսակետից քրդերը հրաժարվում են հարկ վճարել պետությանը և պահանջում են անկախ տնտեսական համակարգ: Քաղաքական առումով քրդերը տեղական մեջլիսներ ստեղծելու պահանջ են ներկայացնում, որոնք էլ անհրաժեշտ որոշումներ կկայացնեն: Սոցիալական ինքնավարության հարցում նրանք ցանկանում են, որ գործողության մեջ մտնի երկլեզու համակարգ, մարդկանց մայրենի լեզվով կրթություն ստանալու հնարավորություն տրվի: Իսկ կրթական ինքնավարության տեսակետից պահանջում են վերջ դնել լեզվական և մշակութային ասիմիլյացիային:

No comments: