Saturday, July 23, 2011

Ապագայում հնարավոր կլինի ընտրել երեխայի սեռը

Tert.am. 23-7-2011- ԱՄՆ Մինեսոտայի համալսարանի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ տղամարդու օրգանիզմում գոյություն ունի որոշակի գեն, որը պատասխանատու է ողջ կյանքի ընթացքում տղամարդուն ուժով ու սեռական էներգիայով ապահովելու համար: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ գենի անբավարար զարգացումը կամ բացակայությունը հորմոնալ մակարդակում հանգեցնում է լուրջ տեղաշարժերի:
Հետազոտությունը հնարավորություն է ընձեռել ավելի լավ հասկանալ, թե ինչպես է մի բջիջը կարողանում փոխակերպվել մյուսի, հաղորդում է Raut-ը:
Հայտնաբերված գենն ունի այնպիսի հատկություն, որը դրան հնարավորություն է տալիս արձանագրել երեխայի՝ այս կամ այն սեռին պատկանելու ձևավորված նախադրյալները, սակայն որոշ մասնագետներ պնդում են, որ հետագայում, այնուամենայնիվ, կարող են տեղի ունենալ փոփոխություններ: Նրանք կարծում են, որ գենի հետագա ուսումնասիրությունը հնարավորություն կտա վերածրագրավորել բջիջներն ու ուղղորդել երեխայի սեռի որոշուման գործընթացը՝ մինչև նրա լույս աշխարհ գալը:
Բացի այդ, մասնագետները հայտնում են, որ գենի հայտնաբերումը կարևոր է որոշ գենետիկ հիվանդությունների կանխարգելման առումով:

No comments: