Friday, July 8, 2011

Թուրքիայի Օրդու նահանգում վերականգնվելու են հայկական ճարտարապետության պատմական շինությունները

Panorama.am. 8-7-2011- «Ermenihaber.am» լրատվական կայքի տեղեկացմամբ` Թուրքիայի Օրդու նահանգի մշակույթի և զբոսաշրջության նահանգային կառույցի ղեկավար Էրքան Գյուլդերենը հայտարարել է, որ շուտով վերականգնվելու են օսմանյան շրջանի հայկական և հունական ճարտարապետության դրոշմը կրող պատմական շինությունները: Որպես օրինակ` նշվել է, որ Թաշբաշ թաղամասի հնամենի շենքերում վերականգնման աշխատանքներն արդեն մեկնարկել են: Նախատեսված է առաջին փուլում վերականգնել 23 շինություն, որոնք ունեն 150-200 տարվա պատմություն:
Նշենք, որ Օրդուն սևծովյան տարածաշրջանի նահանգներից է: 1920 թվականին անջատվել է Տրապիզոնից և ստացել առանձին նահանգի կարգավիճակ: Օրդուի կազմում մտնում են 19 շրջան, 53 քաղաք կամ քաղաքատիպ ավան և 481 գյուղ: Նահանգի բնակչության թիվը գերազանցում է 720 հազարը:

No comments: