«Կապիտալ» օրաթերթը զրուցել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի հետ ։ Զրույցից մի հատված ներկայացված է ստորև։
-Պարոն Ջամալյան, Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր, որ Ադրբեջանի տրամադրության տակ եղած հակաօդային պաշտպանության ռուսաստանյան C-300 «Ֆավորիտ» զենիթահրթիռային համալիրը ոչնչով չի ազդելու հայ-ադրբեջանական ռազմական փոխդասավորվածության վրա: Ձեր կարծիքով՝ C-300 «Ֆավորիտի» նման զենքն ինչպե՞ս կարող է ազդեցություն չունենալ:
-Տոնոյանի մտքերը մեկնաբանելու իրավունք ինձ չվերապահեմ, սակայն քանի որ համակարծիք եմ, փորձեմ հիմնավորել, թե ինչու պետք է C-300 «Ֆավորիտը» չազդի հավասարակշռության վրա: Հիմա, եթե հարցադրումը դնենք այսպես, թե հնարավոր է` C-300-ը նպաստի ադրբեջանական կողմի արդյունավետ հարձակմանը, կպատասխանեմ՝ ոչ, քանի որ C-300-ը պաշտպանական զինատեսակ է: Ենթադրվում է, որ եթե սանձազերծվի պատերազմ, իսկ դա կարող է արվել միայն Ադրբեջանի կողմից, ապա վերջինս պետք է իր հնարավորություններն օգտագործի, որպեսզի կարողանա արագ հարձակողական միջոցներով ապահովել հաղթանակ: Սա նշանակում է, որ նա պետք է գործի դնի իր ռազմական ավիացիան: Ահա այս դեպքում առավելությունը մերն է, քանի որ մեր ունեցած հակաօդային պաշտպանության միջոցները մեզ թույլ են տալիս վերացնել ադրբեջանական ավիացիան, իսկ իրենց ունեցած ?-300-ը չի կարող կանխել մեր կողմից Ադրբեջանական ավիացիայի ոչնչացումը: Սա նշանակում է, որ մեր ձեռքի տակ եղած միջոցները փակում են ողջ ռազմական թատերաբեմը, որը նշանակում է, որ ադրբեջանական ավիացիան կարող է անգամ չհասնել բուն ռազմական գործողությունների վայր:
-Այսինքն` մեր հակաօդային պաշտպանությունը շատ ավելի հզո՞ր է:
-Մեր հակաօդային պաշտպանությունն ունակ է ոչնչացնել ադրբեջանական ավիացիան և ապահով պահել մեր երկինքը: Ինչ վերաբերում է ցամաքային զորատեսակի հարձակմանը, ապա նաև սա ոչնչացնելու առումով C-300-ը որևէ բան չի կարող անել և չի կարող կանխել մեր այն զինատեսակների կիրառությունը, որով մենք կփորձենք ոչնչացնել թշնամու հարձակողական ներուժը:
-Դուք ասացիք, որ C-300-ը պաշտպանողական զենք է, սակայն հայտնի է, որ C-300-ը միայն պաշտպանական զենք չէ, այն նաև հարձակողական է և կարող է 200 կմ շառավղով հարվածներ հասցնել ցամաքում:
-Այո, կա նման հնարավորություն, սակայն քանի որ C-300-ը նախատեսված է հակաօդային պաշտպանության համար, ապա այն հիմնականում օգտագործվում է հենց այդ ուղղությամբ, իսկ ցամաքային կիրառման ժամանակ նրա արդյունավետությունը զգալիորեն նվազում է, և կիրառումը երբեմն դառնում է անիմաստ: Ես ուզում եմ ասել նաև, որ ժամանակ առ ժամանակ հայկական մամուլում սպրդում է ինֆորմացիա բալիստիկ հրթիռ ունենալու մասին, և կարծում եմ, որ դա պատահաբար չի արվում: Երբ մենք ասում ենք, որ թշնամին չունի մեր հանդեպ գերազանցություն, և նրա պոտենցիալը բավարար չէ արագ և հաջող պատերազմ իրականացնելու համար, ասում ենք՝ ելնելով այն բանից, որ Հայաստանի և Ադրբեջանի ուժային հարաբերակցությունը գրեթե հավասար է:

No comments:
Post a Comment