Tert.am. 20-7-2011- Թուրքիայում ցմահ բանտարկության դատապարտված Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը հերթական անգամ հանդիպել է իր փաստաբանների հետ։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։Հանդիպման ընթացքում Օջալանն ասել է, որ անհրաժեշտ է անհապաղ շոշափելի քայլեր իրականացնել քրդական հարցի կարգավորման ուղղությամբ, հակառակ դեպքում PKK–ի կողմից իրականացվող գործողությունները կավելանան։
«Վաղը կարող են տեղի ունենալ ավելի լայնամասշտաբ գործողություններ։ Մեկ օրվա ընթացքում շատ կորուստներ կլինեն։ Հնարավոր է՝ գործողություններ իրականացվեն նաև քաղաքներում։ Ժողովուրդը Փարիզում մեկ օրվա ընթացքում հավաքվեց և քայլեց դեպի Բաստիլ։ Ի՞նչ եք անելու, եթե այդ նույնը կրկնվի Դիարբեքիրում։ Այդ ամենը կարող է տեղի ունենալ։ Առկա է կուտակված ցասում»,– ասել է Օջալանը՝ ընդգծելով, որ իրենից բացի ոչ ոք չի կարող ստիպել զինյալներին վայր դնել զենքը։
«Դա բոլորն են տեսնում, բոլորն են ասում, ասում է անգամ պետությունը։ Ասում են՝ «Միայն դու կարող ես ստիպել զենքերը վայր դնել, միայն դու կարող ես դա անել»։ Ինձ վստահված դերից չեմ փախչում։ Ցանկանում եմ անել այն, ինչ հարկավոր է։ Ես հարգարժան վարչապետին կասեմ մի բան. իմ դերը խաղալ կարողանալու համար անհրաժեշտ են գործնական միջոցներ»,– ասել է քուրդ առաջնորդը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment