Saturday, July 9, 2011

Իրանի ԲՈՒՀ-երում աղջիկները և տղաները կսովորեն կողք-կողքի

Panorama.am. 8-7-2011- Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի պահանջը` դադարեցնել աղջիկների և տղաների` միմյանցից առանձին ուսուցման ծրագրի իրականացումը երկրի բարձրագույն ուսումնական հաստատություններում, կկատարվի, այս մասին ասել է Իրանի գիտության և տեխնոլոգիաների նախարար Քարման Դանեշջուն: Այս մասին հայտնում է «IRNA» գործակալությունը:
Երկրի ծայրահեղ պահպանողական ուժերը և հոգևվորականության ներկայացուցիչները կտրականապես դեմ են նախագահի այդ որոշմանը:
Նշենք, այս ուսումնական տարում Իրանում աղջիկները կազմում են առաջին կուրսի ուսանողների ընդանուր թվի 60-ը: Իրանի ԲՈՒՀ-ում սովորող ուսանողների ընդանուր թիվը կազմում է 3.5 մլն:

No comments: