Thursday, July 28, 2011

«Առավոտ». Բրեյվիկ կամ Հունանյան. Փրկչի սինդրոմ

Թերթի խմբագիրը գրում է. «Նորվեգիացի ստահակը Արևմուտքն ուզում էր փրկել մահմեդականներից։ Եթե ինչ-որ մեկը Հայաստանում նրա այդ մտադրությունից նույնիսկ հոգու խորքում, նույնիսկ չբացահայտված հաճույք է ստանում, նա լուրջ հոգեբանական խնդիր ունի, որովհետև տառապում է փրկչի սինդրոմով. փրկչի սպասելու կամ անձամբ փրկիչ դառնալու՝ միևնույնն է։ Նորվեգիայի վարչապետը տվեց ահաբեկչության միակ ճիշտ պատասխանը՝ մեր երկիրը պետք է դառնա ավելի բաց, ավելի ժողովրդավարական։ Չնայած բնազդային ռեակցիան պետք է լիներ հակառակը՝ այսքանից հետո մենք ավելի շատ կարգելենք, կսահմանափակենք, «երկաթյա ձեռքով» այս կանենք, այն կանենք և այլն։ Բայց իշխանության արձագանքը առողջ էր. իշխանության և ամբողջ հասարակության մեծամասնության այդ առողջ մոտեցման շնորհիվ է, որ Նորվեգիան թե կյանքի ստանդարներով, թե կոռուպցիայի ցածր մակարդակով, թե ժողովրդավարությամբ և խոսքի ազատությամբ աշխարհի ամենաառաջատար երկիրն է։ Նույնը չի կարելի ասել այն երկրների մասին, որտեղ բնակչութան մեծ մասը սպասում է «փրկիչների»։ Եվ երբեմն ստանում է՝ ի դեմս Նաիրի Հունանյանի»։

No comments: