Monday, July 18, 2011

Դավութօղլուն և Քլինթոնը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդիրն ու հայ-թուրքական գործընթացը

Tert.am. 18-7-2011- Հուլիսի 16-ին Ստամբուլում հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Զաման» օրաթերթը:
Հանդիպումից հետո կազմակերպված համատեղ ասուլիսին Դավութօղլուն ասել է, որ Քլինթոնի հետ իրենք քննարկել են մի շարք խնդիրներ: Սակայն հիմնական թեման եղել է ահաբեկչության դեմ պայքարի հարցը:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Կովկասում առկա զարգացումները, ղարաբաղյան հիմնախնդիրն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:

No comments: