Panorama.am. 21-7-2011- «Իրանում վերջին խոսքը պատկանում է հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին, ուստի բոլորը պետք է նրան ենթարկվեն: Հոգևոր առաջնորդը համակարգի հիմնասյունն է, Բանիմացների խորհրուրդը ևս գնահատելի դեր ունի, ուստի վերջինիս անդամները պետք է նրա արժեքը պահպանեն»:
Այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ` հայտարարել է ԻԻՀ Բանիմացների խորհրդի (Մաջլես-է խոբրեգան) նախագահ Մահդավի Քանին:
«Բանիմացների խորհուրդ երկու պարտականություն ունի. առաջինն այն է, որպեսզի ընտրի և հաստատի երկրի հոգևոր առաջնորդին և վերահսկի վերջինիս գործունեությունը, որի արդյունքում վերջինիս դիրքն ավելի է պաշտպանվում:
Ժողովուրդը հոգևոր առաջնորդի պաշտոնի նկատմամբ երեք պարտականություն ունի. առաջին. իմամի ընտրություն, երկրորդ. Երբ արդեն իմամը ընտրվում է, պետք է նրան ենթարկվել և երրորդ. եթե կարծիքների տարաձայնություն է առաջանում, չպետք է միմյանց քարկոծենք»,-նշել է Մահդավի Քանին:
Նշենք, որ մինչ Մահդավի Քանիի` Բանիմացների խորհրդի նախագահ ընտրվելը, այդ պաշտոնը զբաղեցնում է ԻԻՀ նախկին նախագահ, ներկայում` Համակարգի նպատակարմարությունը կողմնորոշող խորհրդի նախագահ Հաշեմի Ռաֆսանջանին, ով ս.թ. մարտ ամսին կայացած Բանիմացների խորհրդի նախագահի ընտրության ժամանակ հրաժարվեց կրկին մասնակցել նախագահի ընտրություններին:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment