Monday, July 18, 2011

Նալբանդյանի սենսացիոն հայտարարությունը

«Լրագիր» 18-7-2011- Անցյալ շաբաթ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սենսացիոն հայտարարություն է կատարել: Նա նշել է, որ համանախագահ-երկրների կողմից առաջարկված միջանկյալ կարգավիճակը, որին համաձայնվել է Ադրբեջանի նախագահը 2009թ Պրահայում, նշանակում է status quo plus, այսինքն ինչ կա ասյօր, գումարած կարգավիճակի միջազգային ճանաչում:
Սա արմատապես տարբերվում է այն ամենից, ինչ խոսվում էր մինչ օրս, քանի որ նույնիսկ հայկական կողմը չէր մերժում, որ միջանկյալ կարգավիճակ չի կարող լինել առանց հայկական զորքերի դուրսբերման որոշակի շրջաններից:
Ճիշտ է, վերջին տարվա ընթացքում այդ տարածքների թիվն անընդհատ կրճատվում էր: Սկզբում խոսում էին 5 շրջաններից դուրս բերման մասին, իսկ հետո թուրքական պաշտոնյաների խոսքով` միայն Աղդամից ու Ֆիզուլիից: Սակայն, դատելով ամենից, նման տարբերակը բացի Ադրբեջանից ոչ ոքի ձեռնտու չէ: Եվ Ռուսաստանի ջանքերը` գոնե 2 շրջան նվիրել Ադրբեջանին դեռևս հաջողության չի հասնում:

Սակայն միջանկյալ կարգավիճակը անթույլատրելի զիջում է Հայաստանի կողմից: Միջանկյալ կարգավիճակը, չնայած թվացող առավելությանը` ճանապարհների բացում, քաղաքական ճանաչում, հնարավոր է նաև Ղարաբաղի տնտեսական ռեաբիլիտացիա, դիվանագիտական ու ժողովրդագրական թակարդ է, որում կարող է հայտնվել հայկական կողմը:

Միջանկյալ կարգավիճակն ավելի ցածր է, քան ներկա չճանաչված կարգավիճակը: Եվ Ադրբեջանը, համաձայնվելով դրան, ըստ էության, չի զիջում, այլ հակառակը, քանի որ միջանկյալ կարգավիճակի դեպքում Ադրբեջանը իրավունք է ստանում ԼՂՀ կարգավիճակը որոշել: Այժմ Ադրբեջանը սկզբունքորեն ոչ մի հարաբերություն չունի Ղարաբաղի հետ` ոչ իրավական, ոչ քաղաքական: Բանակցություններ նրա հետ անց են կացվում միայն այն պատճառով, որ առաջարկում են բացել հաղորդակցությունը դրա դիմաց գոնե մի բան տալու պահանջով:
Հայկական դիվանագիտությունը կարող է պնդել, որ status quo plus միջանկյալ կարգավիճակը մեծ ձեռքբերում է, սակայն գործնականում դա քայլ նահանջ է և Ադրբեջանին Ղարաբաղի կարգավիճակը որոշելու իրավունքի տրամադրում:

No comments: