ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ ՍԲ. ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ՎԱՆՔԻ ԹԱԼԱՆԻ ՀԵՏ ԱՌՆՉՎԱԾ ՍՊԱՀԱՆԻ ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՄՈՒԼԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՀԱՄԱՐՀԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՈՒՄԸ ԽԱԽՏՈՒՄ Է ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Հասարակական, քաղաքական և այլ մարզերի, իրադարձությունների և խնդիրների տեղեկատվությունն ու լուսաբանումը մամուլի պարտականությունն է, ուստիև լրահոսքի բուն աղբյուրին հասնելու համար նա դիմում է ամենատարբեր կառույցների ներկայացուցիչներին և անձանց: Իսկ վերջիններիս, նամանավանդ կառույցների պարտականությունն է, հարգելով հասարակության տեղեկացված լինելու իրավունքը, առանց խտրականություն դնելու մամուլի ներկայացուցիչների միջև, նրանց փոխանցել և տրամադրել իրենց ասելիքը:
Նոր Ջուղայի Սբ. Ամենափրկիչ վանքի թանգարանից անհայտ պայմաններում հինգ մանրանկարների և երկու յուղանկար կտավների անհետացման և Լոնդոնի աճուրդում դրանց հայտնվելու վերաբերյալ իրանահայ մամուլի կողմից հրապարակված բացահայտման լայնամասշտապ արձագանգը հայաստանյան և սփյուռքյան լրատվամիջոցներում և, փաստորեն, Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդին պատասխանատվության առջև դնելուց հետո միայն, նշյալ կառույցը հաստատելով թալանման լուրը, խոստացավ հաղորդագրությամբ հանդես գալ այդ կապակցությամբ:
Սակայն ի զարմանս իրանահայ մամուլի, Սպահանի հայոց թեմի Թեմական խորհուրդը հարցականներով լի իր «լուսաբանման» հայտարարությունը մամուլին հղելու փոխարեն, այն տրամադրեց միմիայն Թեհրանում տպագրվող ՀՅԴ պաշտոնաթերթ «Ալիք»-ին:
Թե ի՞նչն էր, մինչև թալանված իրերի մասին մամուլի հրապարակումներ կատարելը, Թեմական խորհրդի քար լռության պատճառը, կամ թե այսօր ի՞նչն է մղում նշյալ խորհրդին, իր հայտարարությունները մամուլին հղելու փոխարեն, միմիայն դաշնակացական օրգանին տրամադրել, պարտավոր են առաջին հերթին պատասխանելու իրենք` Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի պատասխանատուները:
Մեզ` ներքո ստորագրող Իրանահայ մամուլի ներկայացուցիչներիս, մնում է հայտարարել, որ հանցագործության քողարկումը, նման ազգային իրերի թալանման նկատմամբ «խորհրդապահ» վերաբերումը` փաստորեն թափանցիկ աշխատանքից խուսափելը, նշանակում է մեղսակցություն կատարված հանցագործության մեջ:
Մենք` իրանահայ մամուլի ներկայացուցիչներս, հայտարարում ենք, որ Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի լրատվամիջոցների նկատմամբ նման ոտնձգությունը, փաստորեն խտրական վերաբերումը ոտնահարում է նախ և առաջ հասարակության տեղեկացվածության իրավունքը, որպես ժողովրդավարական ամենաառաջնային իրավունք:
Մենք նման գործունեությունը, ի մասնավորի Սփյուռքյան պայմաններում, որակում ենք քայքայիչ և կործանիչ:
18 հուլիսի 2011թ., Թեհրան
«Իրանահայեր» լրատվական ցանց
«Արաքս» շաբաթաթերթ
«Յոյս» երկշաբաթաթերթ
«Լույս» ամսագիր

No comments:
Post a Comment