Tuesday, July 19, 2011

Թուրքիայում իրանական ավտոբուս է շրջվել. կան զոհեր

Թուրքիայում Երզնկա-Կարին ավտոճանապարհին շրջվել է Իրանի համարանիշներով ուղևորափոխադրող ավտոբուս: Թուրքական «Դողան» գործակալության տարածած նախնական տվյալների համաձայն, պատահարի հետևանքով 4 մարդ է զոհվել:
Ավտոբուսն Իրանից ուղևորվում էր Ստամբուլ: Պատահարը տեղի է ունեցել վաղ առավոտյան: Ավտոբուսի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը: Այն դուրս է եկել է հանդիպակած գիծ, ապա հարվածել արգելապատնեշներին և շրջվել:

No comments: