Thursday, July 14, 2011

նկարչական մրցույթ

ՀՀ սփյուռքի նախարարությունը 2011 թվականին հայտարարել է «Հայրենի°ք, քեզ այսպիսին եմ տեսնում» թեմայով նկարչական մրցույթը:
Հետևյալ թեմաներով մրցույթ է հայտարարել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)`
• Իմ երազանքների կենդանաբանական այգին,
• Իմ հայրենի բնությունը,
• Ես ծառ եմ:
Առաջին մրցույթին կարող են մասնակցել մինչև 14 և 14-18, մյուսներին` 5-16 տարեկան Հայաստանի եւ Սփյուռքի բոլոր հայ երեխաները:
Մասնակցե՛ք Համահայկական նկարչական մրցույթներին: Մինչեւ սեպտեմբերի 1-ը տեղադրեք ձեր նկարները www.paintingday.sunchild.am կայքում եւ արժանացեք բազմաթիվ արժեքավոր մրցանակների:
Հաղթողները կընտրվեն երկու տարբերակով`
• ինտերնետային քվեարկությամբ,
• անկախ ժյուրիի կողմից:
Մրցույթների մասին ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար այցելեք ՀՀ սփյուռքի նախարարության` www.mindiaspora.am և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի www.paintingday.sunchild.am կայքէջերը:
Հարցերը կարող եք ուղարկել համապատասխանաբար allarmenian@mindiaspora.am և paintingday@sunchild.am հասցեներով:

No comments: